ԱԺ ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին. զեկույց
2017 թվականի ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններն անցել են բազմաթիվ թերություններով եւ խախտումներով, ընտրողների կամարտահայտման վրա ճնշումներ են գործադրվել եւ դրանք չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների սկզբունքներին եւ չափանիշներին: Այս մասին ասված է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի զեկույցում, որը վերաբերում է ապրիլին կայացած խորհրդարանական ընտրություններին:
Զեկույցի եզրափակիչ բաժնում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետությունում անկախության հռչակումից ի վեր ընտրություններն ընթացել են կոպիտ խախտումներով` սպառնալիքներ, լցոնումներ, քվեատուփերի առեւանգումներ, քվեարկության արդյունքների արձանագրությունների փոփոխումներ, ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ահաբեկումներ ու բռնություններ, իսկ 2000-ական թվականներից լայն տարածում ստացավ նաեւ ընտրակաշառքը:
Հերթական ընտրություններից հետո ստեղծվում էր այն տպավորությունը, որ իշխանությունները փորձ են անում հնարավորինս թափանցիկ դարձնել ընտրությունների քվեարկությունը եւ ձայների հաշվարկը:
2015 թ. կայացած Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով, որը նույնպես ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով, Հայաստանում կառավարման նախագահական համակարգը փոխվեց խորհրդարանականի:
2017 թ. ԱԺ ընտրությունների առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ նախագահի ինստիտուտը չի ձեւավորվելու համապետական ընտրությունների արդյունքում, եւ հետագա տարիներին պետական համակարգի ձեւավորման մեջ առանցքային դեր ունենալու է Ազգային ժողովը:
Թեեւ ընտրությունների քվեարկության փուլը եւ ձայների հաշվարկը անցան հիմնականում թափանցիկ՝ իշխանության վերարտադրումը երաշխավորվեց վարչական եւ ֆինանասական ռեսուրսների կիրառման օգնությամբ: Բացահայտնվեցին բազմաթիվ վարչական եւ ֆինանասական ռեսուրսների կիրառման եւ չարաշահման փաստեր, տեղի ունեցան բռնություններ որոնք, սակայն, որեւէ պատշաճ իրավական հետեւանք չունեցան»:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Բելգիայում բացվել է առաջին Թումո կենտրոնը
Փաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. Վոլոդին
Ռոնալդինյոն ժամանել է Հայաստան
«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6
Պատերազմում շրջադարձային պահ է, հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարարը
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը