Անհնարին ոչինչ չկա. ԱԺ փոխնախագահը կոչ է անում աջակցել քաղցկեղով հիվանդ երեխաներին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյան կոչ է անում աջակցություն ցուցաբերել քաղցկեղով հիվանդների համար, դառնալով արյան դոնոր:
«Առողջությունն առանց ուժի նույնն է, ինչ ամրությունը` առանց ճկունության:
Աշխարհը փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր: Իսկապես մեծ ուժ է պետք պայքարելու համար այն հիվանդությունների դեմ, որոնք դատավճիռ են դառնում ոչ միայն հիվանդների, այլև հարազատների համար:
Անձամբ ականատես եմ եղել այն ապրումներին, որ ունեցել են ոչ միայն հիվանդները, այլև հարազատները:
Ամեն տարի ես և իմ հորդորով շատերը աջակցություն ենք ցուցաբերում քաղցկեղով հիվանդների համար, դառնալով արյան դոնոր:
Հ.Գ. Անհաղթահարելի ոչինչ չկա, մեծ ցանկության դեպքում առաջին հայացքից անհնարը` հնարավոր է դառնում:
Աջակցենք քաղցկեղով հիվանդներին…»,- ասված է հաղորդագրությունում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ