Մյունխենում տեղի կունենա՞ Փաշինյան-Ալիև հանդիպումը. պարզաբանում կառավարությունից
Վարչապետը իր վերջին մամուլի ասուլիսում Մյունխենում հնարավոր հանդիպման վերաբերյալ մեկնաբանություն տվել էր։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասացին Կառավարությունից`պատասխանելով հարցին, թե արդյոք համաժողովի կազմակերպիչերից առաջարկ եղե՞լ է կազմակերպելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում:
«Այդ մեկնաբանությանն ավելացնելու բան այս պահին չունենք»,- ասացին կառավարությունից:
Հիշեցնենք, որ Կապանում հունվարի 25-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը չէր բացառել Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը:
«Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում են: Եվ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չեմ ասել, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այդտեղ շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում»,- ասել էր նա:
Հիշեցնենք նաև, որ անցած տարի Անվտանգության համաժողովին հրավիրված էին եղել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, սակայն նրանք համաժողովին չեն մասնակցել:
Համաժողովից հետո, պատասխանելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Tert.am-ի հարցին, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշիգեր հույս էր հայտնել, որ 2020-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կմասնակցեն համաժողովին:
Նշենք, որ Մյունխենի անվտանգության համաժողովի կայքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը ներառված է մասնակիցների ցանկում։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ