Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համար Տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիք Իրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. Tasnim Գրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտում Սյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ են Ըմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիր Անձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. Սանդու Էրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է «Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքները ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Ես անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու ենՖեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԺաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվԺողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբՏուժածների մեծ մասը վիրավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտՆերքին գործերի նախարարությունը պարզաբանում էՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՎարչապետը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր առաջարկ է ներկայացրելՄԻՊ-ն արձագանքել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքին՝ այն որակելով խիստ մտահոգիչՌուբեն Վարդանյանն առաջադրվել է Վացլավ Հավելի անվան մրցանակի. իրավապաշտպանների հայտարարությունըՌուսական կողմը հերթական օդային հարձակումն է իրականացրել Օդեսայի և Դնեպրի ուղղությամբԱյնթապ բնակավայրում ավտոմեքենաներ են բախվել․ 4 քաղաքացի հոսպիտալացվել էՓոխըմբռնման հուշագիր՝ ԿԳՄՍՆ-ի, Գորիսի համայնքապետարանի և «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի միջևԺողովրդավարական հասարակությունում որևէ անձ չի կարող դուրս մնալ իրավունքների պաշտպանության համակարգից. ՄԻՊՊենտագոնն Իրանի վրա հարձակման նոր թիրախների ցանկ ունի․ CNNՄետրոպոլիտենում առաջացած տեխնիկական խափանումը վերացվել է
Մամուլ

5 մանիպուլյացիա ԱԺ ամբիոնից՝ Սահմանադրական դատարանի մասին

«168 ժամ» թերթը գրում է.

«Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ամբիո­նից սահմանադրական փոփոխու­թյունների մասին նախագծի անհ­րաժեշտության և հրատապության մասին խոսելիս ելույթ ունեցող «Իմ քայլը» իշխող կուսակցության ներ­կայացուցիչները, այդ թվում և վար­չապետ Փաշինյանը, որդեգրել էին ինֆորմացիոն մանիպուլյացիայի ռազմավարությունը:

Մենք առանձնացրել ենք ամենից հաճախ կրկնվող սուտ փաստերը, որոնք կիրառվեցին երկրի գլխավոր ամբիոնից հանրության մոտ Սահ­մանադրական դատարանի նկատ­մամբ բացասական կարծիք ձևավո­րելու նպատակով:

Մանիպուլյացիա N1: Գործող Սահմանադրական դատարանի առնվազն 7 անդամներ ունեն ուղ­ղակի պատասխանատվություն և իրենց մեղքի բաժինն առնվազն վերջին 2 տասնամյակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություն­ների (1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններ) արդյունքների ձևախեղման համար:

Իրականում: ՍԴ գործող դատա­վորներից միայն 2-ի պաշտոնավար­ման ժամանակահատվածն է հա­մընկնում Հայաստանում տեղի ունե­ցած ընտրությունների հետ՝ Հրանտ Նազարյան (նշանակվել է 1996 թ.- ին) և Ֆելիքս Թոխյան (նշանակվել է 1997թ.-ին), ովքեր նշանակվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական դա­տարանի 7 դատավորներից առն­վազն 5-ը զուտ ժամանակագրական առումով չէին կարող որևիցե մաս­նակցություն ունենալ տվյալ պրո­ցեսներին, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդհանրապես չի մասնակցել ընտրական վեճով որևէ որոշման կայացմանը:

Մանիպուլյացիա N2: Սահմա­նադրական դատարանն ունի հան­րային վստահության ամենացածր մակարդակը, և նրա կողմից կայաց­ված որոշումները չեն կարող լինել վստահելի:

Իրականում: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած (International Republican Institute, IRI), Հայաստա­նում իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ իրավապահ մարմիններից ժողովր­դի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դա­տարանը՝ 40 %: Դատախազությու­նը վայելում է 38 %, իսկ մյուս դա­տարանները՝ 36 % վստահություն:

Մանիպուլյացիա N3: Սահմանա­դրական դատարանի վերջերս կա­յացված որոշումները իրենց թիրա­խում ունեն ԲԴԽ լիազորություննե­րի կրճատում և բարեփոխումների հնարավորինս չեզոքացում:

Իրականում: Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից 2019 թ. նոյեմբերի 15-ին կայացված ՍԴՈ 1488 որոշմանը, որը հետապնդում է բացառապես դատավորի անկախության երաշ­խիքների ամրապնդման նպատակ: Քանի որ հակասահմանադրական ճանաչված կարգավորումը ԲԴԽ-ին տալիս էր բավականին հայեցողա­կան և լայն լիազորություններ՝ այդպիսով ազդելով դատավորների անկախության վրա: Միաժամանակ ՍԴ-ն իր վերոնշյալ որոշմամբ կոչ է արել օրենսդրական նախաձեռնու­թյան սուբյեկտներին (ԱԺ պատգա­մավորներ, խմբակցություններ և կառավարություն) ներդնել կարգա­պահական տույժերի առավել տար­բերակված դրանց անհատակա­նացման առավել մեծ հնարավորու­թյուն ընձեռող համակարգ, որպես­զի հնարավոր լինի հավասարակշ­ռել հանրային և մասնավոր շահերի բախման բոլոր դեպքերը՝ ապահո­վելով դատական իշխանության անկախությունը:

Մանիպուլյացիա N4: Սահմա­նադրական դատարանի որոշումնե­րը անբողոքարկելի են, և չկա մի մարմին, որը կհավասարակշռի նրան:

Իրականում: Կենտրոնացված սահմանադրական վերահսկողու­թյան մոդել ունեցող երկրների պա­րագայում, ինչպիսին է նաև ՀՀ-ն, ամբողջ գաղափարախոսության հիմքը կայանում է նրանում, որ Սահմանադրական դատարանը հանդիսանում է Սահմանադրության մեկնաբանման հարցերով վերջին ատյանը: Նման մոտեցում է անգամ ձևավորված անգլոամերիկյան իրա­վական համակարգ ունեցող երկրներում, որտեղ նույնիսկ չկա Սահ­մանադրական դատարան, այստեղ այդ պարտականություններն իրա­կանացնում է Գերագույն դատարա­նը: Այսօր վիճարկել Սահմանադրա­կան դատարանի՝ որպես սահմա­նադրության վերջին մեկնաբանի դերը, որը աքսիոմատիկ ճշմարտու­թյուն է և ճանաչված է բոլոր իրավա­կան պետություններում, նշանակում է՝ վիճարկել իրավունքի գերակայու­թյան հիմքերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: