Մարությանը փորձում է շրջանցել ՎԶԵԲ-ի կանոնները
«Հրապարակը» գրում է. «Մենք գրել էինք, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է փոխել տրանսպորտային ցանցը և դրա համար վարկային միջոցներ է փորձում հայթայթել։ Բանակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ ՎԶԵԲ-ի հետ։
Հայկ Մարությանը խնդրել է ՎԶԵԲ-ին` ավտոբուսների համար տրամադրվելիք վարկային մրցույթը հայտարարելուց առաջ թույլ տալ, որ գործընթացն սկսեն՝ ավտոբուսների գնման մրցույթը հայտարարեն, ինչը ՎԶԵԲ-ի կանոնակարգը թույլ չի տալիս (մրցույթն ամենավերջում պետք է հայտարարվի)։
Նպատակն այն է, որ մինչև աշուն 100 ավտոբուս բերեն և սկսեն շահագործել։ ՎԶԵԲ-ը թույլ կտա՞։ «Դժվար է ասել. բանակցում են, մինչև փետրվարի վերջը Հայկը պիտի կարողանա հասցնել, այլապես չի հասցնի մինչև ամառ, ինչպես խոստացել է վարչապետին»։
Ի դեպ, չի բացառվում, որ շուտով պաշտոնին հրաժեշտ տա նրա տեղակալը՝ Հրաչ Սարգսյանը, ում աշխատանքից դժգոհություններ կան»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ