Ռուսաստանը 2,8 մլն դոլար կտրամադրի Հայաստանի երկու մարզի զարգացման համար
Ռուսաստանի ՄԱԶԾ թրաստային ֆոնդը Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերի զարգացման համար 2,8 մլն դոլար կտրամադրի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Այս մասին հայտնել է ՌԴ դեսպանատան խորհրդական Դմիտրի Ստեփանովը:
«Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս ծրագրերին, որոնք իրականացվում են Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գծով եւ ՌԴ ֆինանսական աջակցությամբ: Նոր ծրագիրը կկրի «Սահմանամերձ շրջանների ինքլյուզիվ տնտեսական զարգացման աջակցություն» անվանումը եւ կիրականացվի Գեղարքունիքի եւ Վայոց ձորի մարզերում: Ռուսաստանի ՄԱԶԾ թրաստային ֆոնդը կտրամադրվի 2,8 մլն դոլար»,- ասել է նա:
Ռուս դիվանագետի խոսքով՝ ծրագրի իրականացումը կսկսվի այս տարվա մարտին: «Նոր ծրագիրը, ըստ էության, նախորդ երկուսի համադրությունն է եւ ուղղված է գյուղատնտեսության եւ տուրիզմի զարգացմանը»,- հավելել է Ստեփանովը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ