ՀՀ–ն իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները. Զ. Մնացականյան
Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցելու նպատակով վարչապետի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 14-ին հանդիպում է ունեցել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Զրուցակիցները դրական են գնահատել Հայաստանի և Արաբական պետությունների լիգայի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը և մտքեր փոխանակեցին վերջինիս առավել ամրապնդման հեռանկարների շուրջ: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատմամշակութային ավանդական ջերմ կապերով միահյուսված հայ-արաբական հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ ակտիվ քայլեր ձեռնարկել Արաբական պետությունների լիգայի երկրների հետ փոխշահավետ համագործակցության խթանման ուղղությամբ։ Այդ համատեքստում երկուստեք ընդգծվել է հայ համայնքի կարևոր կամրջող դերակատարությունը Հայաստանի և արաբական աշխարհի երկրների միջև։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը և ԱՊԼ գլխավոր քարտուղարն անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մշտապես իր ուշադրության առանցքում է պահում Սիրիայում տիրող հումանիտար իրավիճակը և հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերները, և ընդգծել հայկական կողմի պատրաստակամությունը շարունակելու իր ներդրումը տեղում մարդասիրական առաքելությանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ