Հարկայինում կրքերը հասել են կուլմինացիային
«Հրապարակ» թերթը գրում է. «Հարկայինում կրքերը հասել են կուլմինացիային, առաջիկա օրերին տեսչության պետերին դարձնելու են բաժնի պետ, կրճատվելու են նրանց տեղակալները, բաժնի պետերը դառնալու են գլխավոր տեսուչ կամ պետի տեղակալ, շեշտակի նվազելու են աշխատավարձը, որոշում կայացնելու լիազորությունները։
Եվ քանի որ հարկայինում երկարամյա տեսչության պետեր կան, նրանց համար վիրավորական է դառնալ բաժնի պետ, դիմում են գրում եւ ազատվում։ Առաջին ծիծեռնակն Արմավիրի հարկային տեսչության պետ Նորայր Զարգարյանն է, ով մոտ 27 տարի աշխատում է հարկայինում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Երեւանի տարբեր տարածքներում օպերատիվ հետախուզության բաժնի պետ, Իջեւանի հարկային տեսչության պետ։
Ասում են՝ հարկայինի երկարամյա աշխատակիցը վիրավորված է՝ կյանքի կեսը ՊԵԿ-ին է նվիրել, եւ այսօր փոխանակ պաշտոնը բարձրացնեն, իջեցնում են»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն