Որդու ծնված օրը հայ տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածք էր ստացել․ Հիմա նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից
2019 թվականի դեկտեմբերի 24-ին լույս 25-ի գիշերը Շտապօգնությամբ այլ բժշկական կենտրոնից Սուրբ Գրգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել գիտակցությունը կորցրած 39-ամյա տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը տղամարդը որդի է ունեցել, առիթը նշել են ընկերների հետ: Այնուհետև նա բավական գինովցած վիճակում դուրս է եկել և 4,5 մետրանոց պատի վրայից գլխիվայր ընկել է: Նրան այդ վիճակում մի վարորդ է հայտնաբերել ու Շտապօգնություն կանչել:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն տղամարդը տեղափոխվել է արհեստական շնչառության ապարատով, ծայրահեղ ծանր վիճակում: Հետազոտության արդյունքում հայտնաբերվել են առաջին հայացքից կյանքի հետ անհամատեղելի բազում կոտրվածքներ, գանգի վնասվածքներ, գլխուղեղի արյունազեղում:
Նա համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո գիտակցության է եկել հունվարի 6-ին, իսկ ինքնուրույն սկսել է շնչել փետրվարի 1-ից:
«Շնորհակալություն եմ հայտնում բժիշկներին կյանքս փրկելու համար, որդիս արդեն երկու ամսական է դառնում, բայց դեռ չեմ տեսել, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կլիներ, եթե մնայի այդ ձորակում ընկած, շնորհակալություն նաև այն անհայտ վարորդին, ով գտել է ինձ ուշքս գնացած ու օգնել», - նշում է տղամարդը:
Հիմա տղամարդու ինքնազգացողությունը լավ է, նա արդեն դուրս է գրվել: Ինչպես նշում է Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գրիգոր Մանուչարյանը` տղամարդը դուրս գրման պահին արդեն կարողանում էր շարժել վերին և ստորին վերջույթները, չուներ շարժողական դեֆիցիտ:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ