«Ճնշմանը» չդիմացավ. Ի՞նչն է ստիպել Գրիգորի Սահակյանին հեռանալ քաղաքականությունից
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը հայտարարեց, որ հրաժարվում է «Վստահություն» կուսակցության նախագահի լիազորություններից, ինչպես նաեւ՝ կուսակցությանն անդամակցությունից:
Սահակյանը «Հայկազովի» զորամասի նախկին հրամանատարն է։ Անցած սեպտեմբերին կայացած Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններում նա հեռացավ բանակից, հայտարարեց քաղաքականությամբ զբաղվելու մասին, առաջադրվեց, սակայն չընտրվեց։ Ու չնայած ակտիվ պատրաստվում էր Արցախի ԱԺ ընտրություններին, բայց երեկ կայացրեց նման անսպասելի որոշում։ Ինչո՞ւ։
Մեր արցախյան աղբյուրը հայտնեց, որ քայլը պայմանավորված է դաշտի խոշորացմամբ, վերջին օրերին դաշինքներ են ձեւավորվում, եւ ֆավորիտ նախագահացուները՝ Վիտալի Բալասանյան, Արայիկ Հարությունյան, Մասիս Մայիլյան, Սահակյանի հետ բանակցել են աջակցություն ստանալու առաջարկով։ Որպեսզի որեւէ մեկին չնեղացնի, նախկին զինվորականը որոշել է քաղաքականությունից հեռանալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ