Հայաստանին ազգային ավիափոխադրող հարկավոր է, թե՞ ոչ. պարզաբանել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը
Հարցը նրանում չէ` Հայաստանին ազգային ավիափոխադրող հարկավոր է, թե՞ ոչ, այլ մրցակցային կառույց ստեղծելու մեջ է: Այս մասին փետրվար 13-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության եւ Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջեւ համաձայնագրի» վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
Նա, մասնավորապես, նշեց, որ բոլորը կցանկանային թռչել ազգային ավիափոխադրողի ինքնաթիռներով, բայց անհրաժեշտ է հաշվի նստել իրականության հետ: «Արդյո՞ք մենք պատրաստ ենք ունենալ ավիափոխադրող, որը թռչելու է դատարկ ինքնաթիռներով: Պատրաստ ենք արդյո՞ք փակել այդ ծախսերը: Առաջին հերթին անհրաժեշտ է պատասխանել այս հարցերին»,- ասաց Ռեւազյանը:
Ընդ որում, նա նշեց, որ եթե նայենք, թե ինչ է տեղի ունենում աշխարհում այս ոլորտում, կարող ենք տեսնել, որ մրցակցությունն ուժեղանում է: «Հաջորդ հինգ տարվա ընթացքում Եվրոպան Ամերիկայի նման կդառնա այն իմաստով` ավելի քիչ ավիաընկերություններ կլինեն: Եթե ցանկանում ես մրցակցել, ապա պետք է 200-300 ինքնաթիռ ունենաս»,- պարզաբանեց Տաթեւիկ Ռեւազյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ