Ի՞նչ տվեց տուրքը. Իրանից ցեմենտի ներմուծման ծավալները նվազել են, փոխարեն եռակի աճել են կլինկերի ծավալները. փոխնախարար
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 13-ի նիստում երեք ամսով երկարաձգեց ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամի պետական տուրք կիրառելու մեխանիզմի ժամկետը:
Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը՝ նշելով. «Մենք սահմանել էինք տուրք ցեմենտի ներմուծման համար 14 հազար դրամ. Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տուրքի սահմանման արդյունքում Իրանից ցեմենտի ներմուծման ամսական ծավալները որոշակիորեն նվազել են, բայց դրա փոխարեն աճել են կլինկերի ներմուծման ծավալները: Ուստի մենք առաջարկում ենք ավելի լավ կարգավորում տալու նպատակով երկարաձգել այս միջոցի գործունեության ժամկետը մինչեւ հուլիսի 1-ը՝ այդ ընթացքում նպատակ ունենալով ավելի խորքային ուսումնասիրություն կատարել եւ վերջնական գնահատական տալ այս մեխանիզմի մրցակցային ազդեցությանը: Դրա արդյունքում արդեն եթե անհրաժեշտություն առաջանա, տալ լրացուցիչ կարգավորում»:
Փոխնախարարն ընդգծեց, որ եթե 2018-ին Իրանից ամսական ներմուծվում էր 19 մլն տոննա ցեմենտ, ապա 2019-ին այդ ցուցնաիշը հասել է 16,8 մլն տոննայի, սակայն դրա փոխարեն եռակի աճել է կլինկերի ներմուծումը. «Այսինքն եթե 2018-ին ամսական ներկրել ենք 2,8 մլն տոննա կլինկեր, հիմա դա հասել է 10 հազար տոննայի: Զուգահեռաբար, չնայած հայկական ցեմենտի արտադրության ծավալները որոշակիորեն նվազել են, կազմակերպություններից մեկում տեղի է ունեցել ծավալների որոշակի աճ: Ուստի կարող ենք փաստերլ, որ այդ մեխանիզմը, որ կիրառել ենք,. որոշակի ազդեցություն ունեցել է, սակայն ավելի երկարաժամկետ ազդեցությունը հասկանալու համար պետք է երկարաձգել ժամկետը»,-ասաց փոխնախարարը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ այս կարգավորմամբ տուրք էր նախատեսվել միայն ցեմենտի ներմուծման համար, իսկ կլինկերի համար որեւէ տուրք սահմանված չէր. «Հայաստանում կան ընկերություններ, որոնք ցեմենտ են արտադրում ներմուծված կլինկերի հիման վրա: Ընդամենը այս նախագծով երեք ամսով երկարաձգվում է մեխանիզմի կիրառումը, որի ընթացքում կհասկանանք հետագա կարգավորումների չափը, եւ արդյուք կլինկերի համար նույնպես պետք է պետտուրք սահմանել, թե ոչ, որպեսզի ՀՀ-ում արտադրողները հնարավորություն ունենան շարունակել իրենց արտադրությունը»,-ասաց նա: Տիգրան Ավինյանը նկատեց, որ այս կարգավորումն անհրաժեշտություն էր, քանի որ ցեմենտի ներկրումը վտանգում էր ՀՀ-ում ցեմենտի արտադրությանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կոչ արեց հետագայում այնպիսի կարգավորում գտնել, որպեսզի պետտուրք չլինի, որովհետեւ տուրք սահմանելն այնքան էլ համահունչ չէ ԵՏՄ կանոնների տրամաբանությանը. «Սա ըստ էության, մաքսատուրք է, որը զսպում է ներմուծումը, այսինքն ընդհանուր ԵՏՄ քննարկման հարց է»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ