Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին ԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպման Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին 2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկ Միքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջ Ես անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համար Տեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիք Իրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. Tasnim Գրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտում

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու ենՖեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԺաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվԺողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբՏուժածների մեծ մասը վիրավորվել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանի անցակետի մոտՆերքին գործերի նախարարությունը պարզաբանում էՆիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետՎարչապետը վարորդական իրավունքից զրկվածների համար նոր առաջարկ է ներկայացրելՄԻՊ-ն արձագանքել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված ինքնասպանության դեպքին՝ այն որակելով խիստ մտահոգիչ
Հայաստան

Հայաստանյան դեղատներում բժշկական դիմակները սպառվել են․ դրանք արտահանվում են Չինաստան

Հայաստանյան դեղատներում այս օրերին բժշկական դիմակներ գնելը խնդիր է դարձել։ Դեղատների մեծ մասում կա՛մ ամբողջությամբ սպառվել են, կա՛մ առկա են սահմանափակ քանակությամբ։

Դեղատների ներկայացուցիչները նշում են, որ պահանջարկը մի քանի անգամ մեծացել է՝ կապված սեզոնային սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսի հետ։

«36,6», «Տոնուս-լես» դեղատնային ցանցերում դիմակներն ամբողջությամբ սպառվել են, իսկ թե երբ կստանան, դժվարանում են պատասխանել։ «Ալֆա ֆարմ»-ի որոշ դեղատներում դեռեւս կան որոշակի քանակությամբ։ «Նատալի ֆարմ» ընկերության տնօրեն Արման Ասատրյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ցանցի դեղատների մի մասում բժշկական դիմակներ դեռ կան, մյուս մասում՝ վերջացել են․ «Մեր ունեցածը սպառվում է, ու հիմա չենք ներկրում, քանի որ շուկայում առաջարկում են կրկնակի, եռակի թանկ գնով, իսկ մենք չենք առնում, դա հակամրցակցային է, մարդիկ չեն հասկանա՝ ինչու ենք իրենց այդ գնով վաճառում»։

«Գեդեոն Ռիխտեր» դեղատնային ցանցից մեզ հայտնեցին, որ այս պահին ունեն՝ սակավ քանակությամբ։ «Մինչեւ այս երկուշաբթի բոլորին անսահմանակ վաճառել ենք, հիմա յուրաքանչյուրին սահմանափակ քանակությամբ ենք վաճառում՝ առավելագույնը 10 հատ։ Մեզ մոտ գնային փոփոխություններ չեն եղել, սկսած 80 դրամից ունենք, գինը կախված է նրանից, թե քանի շերտանի է։ Դիմել ենք որոշ կազմակերպությունների, խոստացել են, որ պետք է ստանան, հույսեր կապում ենք, որ կունենանք», - NEWS.am Medecine-ի հետ զրույցում նշեց ընկերության ներկայացուցիչը։

Բժշկական դիմակների ներկրմամբ զբաղվող «Մեդպրո» ՍՊԸ-ի տնօրեն Արտավազդ Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր ոչ միայն խնդիր կա ներկրման հետ կապված, այլեւ Հայաստանում եղած պաշարն արտահանվում է Չինաստան։

«Արտասահմանյան ընկերություններն այս պահին գերծանրաբեռնված են, կենտրոնացած են Չինաստանի վրա, ոչ մի պատվեր չեն ընդունում։ Ներկրումը հիմնականում կատարվում է Չինաստանից, իսկ հիմա այնտեղ գործարանները չեն աշխատում։ Ընդամենը մի քանի գործարան կա աշխատող, այն էլ, արտադրանքը իրենց նույնիսկ չի բավականացնում։ Բժշկական դիմակների պահանջարկը 20-50 տոկոսով ավելացել է, այս պահին փոքր խմբաքանակ ունենք, բայց չենք ներկրում»։

Ընկերության տնօրենը դժվարացավ նշել, թե ինչ քանակի դիմակներ են արտահանվել Չինաստան, սակայն ընդգծեց, որ խոսքը մի քանի միլիոնի մասին է։

Հիշեցնենք, որ, ըստ առողջապահության նախարարության տվյալների, Հայաստանում այժմ շրջանառում են գրիպի Ա H1N1 ենթատեսակը, Բ տեսակը, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): Նոր կորոնավիրուսի ոչ մի դեպք Հայաստանում այս պահի դրությամբ չի գրանցվել։

Իսկ Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 1100-ը։ Ամբողջ աշխարհում այս վիրուսով վարակվել է ավելի քան 45 հազար մարդ, ճնշող մեծամասնությունը՝ Չինաստանում: