Առաջարկվում է աշակերտներին հնարավորություն տալ վճարովի հիմունքով ընդունվել քոլեջներ եւ պրոֆուսումնարաններ
Առաջարկվող օրենսդրական փաթեթով առաջարկվում է բարձր դասարանների աշակերտներին հնարավորություն տալ հիմնական դպրոցում ուսումն ավարտելուց հետո վճարովի հիմունքով ընդունվել քոլեջներ եւ պրոֆուսումնարաններ: Այս մասին փետրվարի 12-ին ԱԺ նիստում «Կրթության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Պետության կողմից ամրագրված է անվճար հիմունքով ամբողջական միջին կլրթություն, այսինքն՝ 12-ամյա կրթություն տրամադրելու պարտավորությունը: Պատգամավորը նշեց, որ մրցութային կարգով մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությամբ միջնակարգ կրթության պահանջարկը պարզելիս իրենք բախվել են մի շարք հակասությունների: Պատգամավորի կարծիքով՝ ճիշտ նույն կերպ մասնավոր եւ պետական դպրոցները կարող են իրենց ծառայությունները կազմակերպել վճարովի կարգով, եւ սա, նրա կարծիքով, չի խախտում սահմանադրական նորմերը, քանի որ կոնկրետ դեպքերի եւ պայմանների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքի շրջանակում: «Սակայն, ըստ էության, պետական քոլեջներ եւ պրոֆուսումնարաններ ընդունելությունը սահմանափակված է պետական միջոցների անբավարարության եւ տեղերի սահմանափակ թվի պատճառով»,- պարզաբանեց Հայրապետյանը:
Սակայն խորհրդարանականների օրենսդրական առաջարկն արժանացավ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կոշտ հակադարձմանը, որը մտահոգություն հայտնեց: Գերատեսչության ղեկավար Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ առաջարկված օրենսդրական փաթեթը ոչ միայն չի լուծում եղած խնդիրները, այլ նաեւ նորերն է ստեղծում՝ նախարարության համար մեծացնելով «գլխացավը»: Նախարարը նաեւ նշեց, որ Հայաստանում ծնողները հաճախ հաշվի չեն առնում շուկայի պահանջները եւ իրենց ժառանգներին պարտադրում են այն կրթությունն ու այն մասնագիտությունը, որը ոչ միայն մրցունակ չէ եւ աշխատանքի շուկայում պահանջարկ չունի, այլեւ չի հետաքրքրում իրեն՝ երեխային: Հարությունյանը մի քանի անգամ նշեց, որ հանրապետությունը լցված է գործազուրկներով, որոնք չեն կարողանում գործնականում կիրառել իրենց ստացած մասնագիտական կրթությունը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ