Եթե Գագիկ Ծառուկյանը գտնի, որ ես այլեւս կուսակցությանը պետք չեմ, ես պատրաստ եմ մանդատս վայր դնել. Գեւորգ Պետրոսյան
Ասում են՝ անցյալի մնացուկներ. hլա մի հատ լայն սեւեռեք ձեր հայացքը, տեսեք անցյալից մնացած ինչքան մնացուկներ կան, որոնք իրենց գոյությամբ ոչ միայն պատիվ չեն բերում նոր Հայաստանի պետականաշինությանը, այլեւ խայտառակում են իրենց ներկայությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը` անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին:
Լրագրողները Գեւորգ Պետրոսյանին հարց ուղղեցին՝ եթե Գագիկ Ծառուկյանն ասի՝ Գեւորգ ջան, ցավդ տանեմ, պետք է «այո» քվեարկես, չե՞ք քվեարկի: Ի պատասխան նա ասաց. «Մեր հարաբերություններն այդպիսին չեն, որ Գագիկ Ծառուկյանը այդ եղանակներով դիմի իր կուսակից ընկերներին: Եթե Գագիկ ծառուկյանն ասի՝ ավելի վտանգավոր բան արա՝ կանեմ, որովհետեւ մենք ընկերներ ենք, ինքն իմ ավագ եղբայրն է: Իր ասածը շատ հարցերում ինձ համար անբեկանելի է, անքննարկելի է, բայց քաղաքական հարցերում դուք էլ լուրջ չեք վերաբերվի, եթե որեւէ կուսակցության ղեկավար իր դիրքորոշումն անցկացնելու համար կանչի հատ-հատ կուսակցականներին ու ասի՝ ցավդ տանեմ, այսպես արա»:
Իսկ կարո՞ղ է այս հարցում անհամաձայնությունը հիմք լինի, որ ինքը մանդատը վայր դնի, քանի որ նախկինում նման փորձ եղել է, հարցին էլ արձագանքեց. «Մի անգամ է եղել մանդատը վայր դնելու փորձ: Դա եղել է 3 տարի առաջ, անցել, գնացել է: Եթե իմ կուսակցության ղեկավարը գտնի, որ ես այլեւս կուսակցությանը պետք չեմ, ես պատրաստ եմ մանդատս վայր դնել, բայց դրա նախադրյալները հիմա չկան»:


















































Ա՛յ Նիկոլ, ինչի՞ պատասխան չես տալիս Ալիևին, Լյուբով Ուսպենսկայան ա պատասխանում դրան․ Պետրոսյան
Էդ ո՞ր ախմախը ներդրում կանի մի երկրում, որի իշխանությունը ժողովրդին սպառնում է պողպատով
Սա ի՞նչ հայտարարություն էր. մենք որոշել ենք ցրե՞լ ԱԺ-ն․ Գևորգ Պետրոսյանը՝ Արարատ Միրզոյանին
Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին կուտը տալու է, բերի ընտրության, հետո քցելու է իրենց. Գեւորգ Պետրոսյան
«Ոչինչ չեմ բացառում». Գեւորգ Պետրոսյանը միանում է Ռոբերտ Քոչարյանի թիմի՞ն
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ