Հայաստանում ծխողների վիճակագրությունն անփոփոխ է. տղամարդկանց կեսը ծխում է
Հայաստանում 16 տարեկանից բարձր ծխողների թիվը կազմում է շուրջ 52%, իսկ 18 տարեկանից բարձր տղամարդկանց շրջանում այդ ցուցանիշը հասնում է 55%-ի: Այսինքն՝ կարելի է ասել, որ Հայաստանում ծխում է յուրաքանչյուր երկրորդ տղամարդը: Այս մասին մայիսի 31-ին Ծխախոտի դեմ միջազգային օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարջյանը:
Նրա խոսքով՝ այս վիճակագրությունը հաշվի է առնում միայն նրանց, ովքեր կանոնավոր են ծխում, ոչ թե ժամանակ առ ժամանակ:
Ալեքսանդր Բազարջյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում կանանց շրջանում ծխողների թիվը միջինը 3% է, բայց կան շրջաններ ու տարիքային խմբեր, որտեղ այդ ցուցանիշն ավելի բարձր է: Օրինակ՝ Երեւանում բնակվող 30-40 տարեկան կանանց շրջանում այն կազմում է 8-10%:
Նշենք, որ այս վիճակագրությունը վերջին մի քանի տարիներին անփոփոխ է մնում: Lancet ամսագրում հրապարակված վերջին հետազոտության համաձայն՝ Հայաստանը կանոնավոր ծխող տղամարդկանց թվով առաջատար երկրների թվում է:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն