Շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցը
«Սանիթեք» ընկերությունն առաջիկայում կդիմի Լոզանի միջազգային արբիտրաժային դատարան: Այս մասին հայտնել է «Սանիթեք» ընկերության խոսնակ Քնար Առաքելյանը:
«Սանիթեք» ընկերությունը վերջին մի քանի ամիսներին ամբողջովին զբաղված էր հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու նախապատրաստական աշխատանքներով: Թիմում ներգրավված են ինչպես հայաստանցի, այնպես էլ միջազգային մասնագետներ: Ընկերության իրավաբանական թիմն ավարտել է փաստաթղթերի հավաքագրման գործընթացը եւ շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցադիմումը»,-նշել է Առաքելյանը:
Հիշեցնենք՝ «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որով, մասնավորապես տեղեկացնում էր, որ ընկերության նկատմամբ՝ որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation): Ընկերությունից նաեւ տեղեկացրել էին, որ ո՛չ ՀՀ կառավարությունը, ո՛չ Երեւանի քաղաքապետարանը չեն արձագանքել ընկերության՝ բանակցային ճանապարհով առկա ներդրումային վեճը լուծելու ծանուցմանը, ուստի սկսել են նախապատրաստել փաստաթղթերը՝ հայցը միջազգային արբիտրաժային դատարան ներկայացնելու համար:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ