«Ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ Սահմանադրությունը, պատրաստ եմ նվիրել, զապաս 40 հատ ունեմ». Նաիրա Զոհրաբյան
Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը թեև կարևորեց նախագիծը, սակայն հայտնեց նաև մտահոգություններ:
«Այդուհանդերձ մենք ունենք 36-37 համայնք, որոնք ստացել են սահմանապահ համայնքի կարգավիճակ: Քննարկենք, գուցե այդ համայնքների համար մեկ միլիոնի շեմը հանվի, քանի որ սահմանին թշնամին է, և եթե մեկը ցանկանում է սահմանապահ համայնքներում, որոնք պահում են մեր թիկունքը, անանուն նվիրատվություն անել, այդ հնարավորությունն այդ մարդկանց տրվի»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ովքեր հասկացան իր ելույթը, հասկացան նաև իր մտահոգությունները: «Բայց քանի որ ինձ համառորեն ինչ-որ դասեր են տալիս, ես պետք է փորձեմ բարեկրթության սահմաններում արձագանքել. ով ինձ դաս է տալիս, խորհուրդ եմ տալիս կարդալ Սահմանադրությունը, պատրաստ եմ նվիրել, ես նման իրավիճակների համար զապաս 40 հատ ունեմ, որտեղ նշված է, թե քննիչ հանձնաժողովները որ թվից են մտել ուժի մեջ: Երբ անընդհատ շահարկվում է «նոր Հայաստան», «ժողովուրդ», «նոր Հայաստանում կոռուպցիոն դեպքեր չկան և չեն կարող լինել», ինձ հիշեցրեք, որ մի քանի օր առաջ էլ բռնեցին Նոր Հայաստանի բարձրադիր պաշտոնյաների, սա ո՞ր Հայաստանում է, ինձ թվում է նոր Հայաստանում է»,-ասաց նա:
Պատգամավոր կոչ արեց մենտորական տոնը դնել մի կողմ, ամբիոնը չօգտագործել չճշտված տեղեկություններ, հայտարարություններ անելու համար, որոնք, ըստ նրա, ուղղակի հիմնազուրկ են: «Ունեի մտահոգություններ, քանի որ նախորդ իշխանության ժամանակ այդ նվիրատվությունները շատ դեպքերում փոշիացվել են, և որևէ մեկը չի կարող որևէ մեկին արգելել ողջամիտ մտահոգություններ, կասկածներ հայտնել այս ամբիոնից: Իսկ, տիկին Ղազարյան, Ձեզ ժպիտը ավելի է սազում, ժպտացեք»,-ասաց նա:
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Օրենքի նախագծով առաջարկվում է համայնքի ավագանուն օժտել իր որոշմամբ նվիրատվության ընդունմանը հավանություն տալու իրավասությամբ այն դեպքում, երբ համայնքը նվիրառու է, ինչից հետո միայն նվիրատվության պայմանագիրը կարող է համարվել կնքված, իսկ նվերը՝ ընդունված։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ