Ոստիկանությունն ազատ է արձակել Արգիշտի Կիվիրյանին
Այսօր Հյուսիսային պողոտայից ոստիկանության պարեկային ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին են բերման ենթարկել Արգիշտի Կիվիրյանին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, Կիվիրյանին բերման ենթարկելու համար հիմք է հանդիսացել ոստիկանության ծառայողների կասկածն առ այն, որ նա իր մոտ կրում է սառը զենք. արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կասկածը հիմնավորվել է հատկապես այն հանգամանքով, որ Կիվիրյանը հրաժարվել է ոստիկանության ծառայողներին կամավոր ներկայացնել իր մոտ գտնվող իրը:
«Նկատի ունենալով նշվածը՝ Կիվիրյանի ազատությունը սահմանափակվել է հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիմքով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի համաձայն: Նույն օրենսգրքի 229-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կարգով, փաստաբանի մասնակցությամբ, Կիվիրյանը ենթարկվել է անձնական խուզարկության, որի արդյունքում արգելված առարկա չի հայտնաբերվել (սառը զենքի բարեխիղճ սխալմունք է առաջացրել բանալիների խուրձը)»,– հայտնում են Ոստիկանությունից՝ հավելելով, որ Արգիշտի Կիվիրյանն ազատ է արձակվել:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն