Երկիրը սոդոմ-գոմոր դարձնելու գործընթացը շարունակվում է
«Հրապարակ»-ը գրում է․ «Երկիրը սոդոմ-գոմոր դարձնելու գործընթացը շարունակվում է։ Մի կողմից՝ բողոքող մարդկանց նոր խմբեր են փողոց դուրս գալիս․ նախօրեին ակցիաներ էին անում Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչները, երթուղայինների վարորդները, Կրթության ազգային ինստիտուտի նախկին աշխատողները։ Մյուս կողմից՝ բողոքում են մարզերի բնակիչները, հատկապես՝ համայնքների խոշորացման հետ կապված։ Երեկ էլ որոշ պետական հիմնարկների աշխատողներ էին ահազանգում, թե աշխատավարձն է ուշանում։
Հընթացս իշխանությունը որոշել է 2,5-2,7 միլիարդ դրամ ծախսել հանրաքվեի վրա, որի ժամանակ մեր ազգաբնակչությունը գնալու է ընտրատեղամասեր ընդամենը մի նախադասություն 2015-ի Սահմանադրության անցումային դրույթներում չեղյալ անելու համար, որ 7 դատավոր զրկվեն իրենց պաշտոններից։ Իսկ դրանից որոշ ժամանակ անց Սահմանադրության բարեփոխումների հանձնաժողովը նոր Սահմանադրություն է մշակելու, եւ մենք կրկին գնալու ենք հանրաքվեի ու նորից մի 3 միլիարդ փող ենք ծախսելու մեր սուղ բյուջեից՝ այս անգամ Սահմանադրության ամբողջական տեքստի հետ կապված մեր կարծիքը հայտնելու համար։ Երբ փորձում ես այս քայլերն ու պահվածքը խելամտության, տրամաբանության շրջանակներում տեղավորել, հասկանում ես, որ անիմաստ է։ Տրամաբանությունն ինչ-որ պահից լքել է մեր երկիրը, գոնե՝ մեր իշխանություններին։ Եվ մեզ պարտադրել է ապրել անտրամաբանական ու անհեթեթ քայլերի, անիմաստ գործողությունների, անբացատրելի որոշումների մի ժամանակաշրջանում, երբ լավագույն ելքը «թուլանալն ու հաճույք ստանալն է»։
Ո՛չ իրավական առումով կոպիտ սխալները, ո՛չ ներսից ու դրսից հնչող սթափության կոչերն արդեն անզոր են նրանց վերադարձնել խելամտության հուն։ Մեզ մնում է միայն աղոթել եւ հուսալ, որ այս ամենը տխուր ավարտ չի ունենա»։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ