Իշխանությունը մի քանի պլան ունի հանրաքվեին բարձր մասնակցություն ապահովելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները լուրջ մտահոգություններ ունեն հանրաքվեի մասնակցության մասով, մանավանդ որ հասունանում է բոյկոտի տարբերակը: «Իմ քայլում» պնդում են, որ պետք է վերադառնալ նախկին ընտրակարգին` թույլ տալ, որ դրսում ապրող ՀՀ քաղաքացիները քվեարկեն ՀՀ դեսպանատներում, սակայն տեխնիկապես դա հնարավոր չէ, որովհետեւ բախվում են Ընտրական օրենսգրքի փոփոխության խնդրին: Իշխանությունները փորձում են գնալ ավելի օպտիմալ ճանապարհով. 2 խոշոր քաղաքների՝ Գյումրի եւ Վանաձոր, քաղաքապետերի ընտրությունը եւս նշանակել ապրիլի 5-ին` մասնակցության մեծ թիվ ապահովելու համար:
Հիշենք, որ Գյումրիում ընտրությունը պետք է կայանար 2021-ին, սակայն որոշել էին տեղափոխել այս աշուն, հիմա ուզում են տեղափոխել գարուն` խոշորացման պատրվակով: Նույնը` Վանաձորի դեպքում:
Սակայն Գյումրիի քաղաքապետի թեկնածու չունեն։ Համոզում են Հայկ Մարությանի տեղակալ, Գյումրու թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանին, սակայն վերջինս համաձայն չէ։ «Չի ուզում մտնել նման պատասխանատվության տակ, համ էլ իրեն քաղաքապետարանում կոմֆորտ է, էլ չենք ասում, որ նրա դեմ իր թեկնածությունը կդնի «Արմենիա» ՀԸ նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, որի ընտրվելու շանսերը մեծ են»,- ասաց մեր աղբյուրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ