Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին ԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպման Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին 2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկ Միքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջ

Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու ենՖեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԺաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվԺողովրդավարությունները հատկապես խոցելի են արտաքին ազդեցությունների և տեղեկատվական միջամտությունների նկատմամբ
Հայաստան

Երևի թե ինչ-որ սցենար է մշակվում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ. Ստանիսլավ Տարասով

Բացի բարձրագոչ հայտարարություններից, թե բարեփոխումներ են իրականացնելու և նման բաներ, այս նոր խորհրդարանով Ալիևը սկսում է իշխանության փոխանցում: Այս մասին «168 Ժամին» ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության խմբագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

«Ալիևն իշխանության է բավականին երկար ժամանակ, ինչպես Նազարբաևը և հետսովետական տարածքի բոլոր ղեկավարները, նրա նկատմամբ վերջին շրջանում ուժեղանում էր քննադատությունը Եվրոպայից, ուստի ժամանակն է փոխանցել իշխանությունը և դուրս գալ այս զոմբի ղեկավարման կարգավիճակից: Խոսվում է Մեհրիբանի մասին, բայց չեմ ցանկանում աղմկոտ հայտարարություններ անել, ամբողջական տեղեկատվություն չունենք՝ վստահ պնդումներ անելու համար: Բայց պարզ է մեկ այլ բան, որ այն լուրջ որոշումը, որին գնաց Ալիևը, կարող է ունենալ երկու շարունակություն՝ իշխանության փոխանցում, որը տեղի կունենա դանդաղ հեղափոխության տեսքով, և արտաքին քաղաքականության վերաիմաստավորում. Ադրբեջանը կարող է ընտրել արտաքին քաղաքական նոր կուրս, բայց թե ինչպիսի, դեռ դժվար է ասել: Ալիևն այսօր պայքարում է իր իշխանությունը պահպանելու համար, իշխանության շարունակականությունը, քաղաքական կայունությունը, դուրս գալով այս թակարդից, որում նա հայտնվել է աշխարհաքաղաքական տեսանկյունից:

Ըստ Տարասովի՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործում փոփոխություններ արդեն իսկ կան։ «11 ժամ՝ երկփուլ քննարկում տեղի ունեցավ Ժնևում, արդեն այդ փաստը նշանակում է, որ ծավալվում է առարկայական երկխոսություն, կա սցենար, որը սեղանին է: Ես ենթադրում եմ, նույնիսկ վստահ եմ՝ կա փաստաթղթի նախագիծ, որը քննարկվում է, բայց հարցն այն է, որ կողմերը դա չեն բարձրաձայնում և պահպանում են գաղտնիության ռեժիմը: Սակայն մարդիկ, որոնք առաջին օրը չէ, որ զբաղվում են այս հակամարտությամբ, կարող են ասել, որ, եթե խոսելու բան չկա, ապա նաև երկխոսություն չի կարող ծավալվել, եթե քննարկումներ կան նման տևողությամբ, նշանակում է՝ ընթանում են կոշտ, սուր քննարկումներ, իսկ թե ինչի շուրջ՝ կարող ենք միայն ենթադրել: Երևի թե ինչ-որ սցենար է մշակվում Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Ադրբեջանի դիրքորոշումն ինձ համար հասկանալի է, հանրայնորեն հայտարարում է տարածքային ամբողջականության մասին, իսկ սեղանի շուրջ փնտրում է փոխզիջումներ: Բայց, ինչպես ասում են՝ Ադրբեջանում իշխանությունը հին է, իսկ Հայաստանում նոր, որպես ժողովրդավար հռչակված իշխանություն է, բայց նոր իշխանությունները՝ ի դեմս Փաշինյանի, աշխատում են նույն օրենքներով, ինչ նախկին իշխանությունը, այսինքն՝ ոչինչ չի փոխվել»:

Կողմերն, ըստ նրա, հայտարարում են, թե Մադրիդյան սկզբունքներն իրավաբանական փաստաթուղթ չեն, դրանք ընդունվել են որպես բանակցային հիմք: «Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանն ակնարկել են, որ գոհ չեն Մադրիդյան սկզբունքներից, բայց ամեն դեպքում նրանք չեն չեղարկել այս ամենը: Եթե նրանք բանակցությունները շարունակում են, նշանակում է՝ Մադրիդյան սկզբունքներն աշխատում են, արդիականացված կամ չարդիականացված, բայց դրանք են բանակցային հիմքն այսօր: Երբ Փաշինյանը՝ կողմերից մեկը, ասում է, որ պետք է կողմնորոշվել Մադրիդյան սկզբունքների հարցում, ապա կարող է հայտարարել, որ դուրս է գալիս այդ օրակարգից, դեմ է դրան, առաջարկում է նոր խաղ, որպեսզի որևէ մեկի համար անհասկանալի չլինի, ապատեղեկատվություն չտարածվի: Օրինակ՝ եթե քեզ անհրաժեշտ էր սահմանադրական հանրաքվե, դու դա կազմակերպեցիր ԱԺ-ի միջոցով, նույն կերպ էլ այս հարցով կարող ես որոշում կայացնել, ասել, որ Մադրիդյան սկզբունքները մեզ ձեռնտու չեն, «Միացում», բայց դա չկա: Ես դա անվանում եմ երկակի ստանդարտ և կարծում եմ, որ Ադրբեջանն ավելի հետևողական և հստակ քաղաքականություն է վարում՝ ոչ մի ետքայլ, տարածքային ամբողջականություն: Դա մեզ դուր գա-չգա, դա իրենց դիրքորոշումն է», ասել է Տարասովը:

Իսկ Հայաստանը, փորձագետի խոսքով, 15, պայմանական ասած, դիրքորոշում է հայտնում՝ մեկ՝ Ղարաբաղը հակամարտության կողմ է, մեկ՝ ոչ, մեկ՝ Մադրիդյան սկզբունքները հարկավոր է փոփոխել, մեկ՝ ոչ: «Սրանք հակասական են, և այս ամենը հրապարակային է հայտարարվում, սրանք ոչնչի վրա չեն ազդում, ժողովուրդը չի ազդում որևէ որոշման վրա այս մասով, իսկ իրականում այլ մեխանիզմներ են գործում, դրանք գործում են Մնացականյան-Մամեդյարով հանդիպումների ժամանակ, մեզ այդ հայտարարություններից թվում է, թե ֆուտբոլ են խաղում, այնինչ խաղում են հոկեյ»:

Բանակցային սեղանի շուրջ կոնկրետ հարցե՞ր են քննարկվում՝ հարցին, Տարասովը դրական է պատասխանել. «11 ժամը նշանակում է, որ նրանք այնտեղ միմյանց չեն վիրավորում, նրանք ինչ-որ բան են պայմանավորվում: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհասկանալիորեն այս փուլում Ադրբեջանը գնաց ընտրությունների, Փաշինյանը ևս գնում է հանրաքվեի:

Այդ զուգահեռն, ըստ Տարասովի, կապ ունի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի հետ.

«Ե՛վ այնտեղ, և՛ այստեղ: Փաշինյանին ՍԴ-ն ինչո՞վ է խանգարում բարեփոխումներ իրականացնել: Այսինքն՝ ՍԴ-ն խոչընդոտում է վրեժխնդիր լինել ընդդիմախոսներից և նախկինների՞ց: ՍԴ-ն խոչընդոտում է իրականացնել բարեփոխումնե՞ր: Ո՛չ, ես այդ կարծիքին չեմ: Իսկ ինչո՞ւ է դա նախաձեռնվում: Ադրբեջանում ինչ-որ տեղ հասկանալի է, իսկ այստեղ՝ ինչն է պատճառը: Ինտրիգ կա այս ամենում, լուծարվեց խորհրդարանը, որը նվիրված էր Ալիևին, Փաշինյանը, օրինակ, Սարգսյանի թիմին հեռացրեց, դա հասկանալի է, իսկ Ալի՞ևը: Փաշինյանն է զուգահեռաբար գնում հանրաքվեի, բայց հանրաքվեն վտանգավոր է, քանի որ հնարավոր է, որ չլինի այն աջակցությունը, ինչպես նախորդ ընտրություններում, լինի, օրինակ, 50-60 տոկոս, կարձանագրվի, որ ազդեցությունը նվազում է, իսկ դա ճգնաժամային երևույթների նախադրյալ է: Ես վստահ եմ, որ կա կապ այս ամենի և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի միջև, լինելու են ընտրություններ Ղարաբաղում, հարց է առաջանում՝ իսկ ո՞վ կհաղթի Ղարաբաղում, չեմ ցանկանում ենթադրել, թե նախագահի թեկնածուների ցանկից որ թեկնածուին է աջակցում Փաշինյանը, կարծում եմ, որ կա նման ֆիգուր, այդ ընտրություններից հետո հանրաքվեի է գնում, կտեսնենք, թե հետո ինչպես է զարգանալու իրավիճակը: Երկու հակամարտող կողմեր ժողովրդավարական մեխանիզմներ են փորձում ներդնել, Ադրբեջանում՝ խորհրդարանական ընտրություններ, այստեղ՝ հանրաքվե, ի դեպ, սինքրոն: Ինչ-որ բան նախապատրաստվում է, թե ինչ՝ չեմ ցանկանում ենթադրել, չգիտեմ»: