Երեւանի քաղաքապետը պնդում է մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու մասին
Բազմիցս խոսել եմ մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու կարեւորության մասին եւ խմբակցություններին կոչ եմ անում Ազգային ժողովում այս հարցի լոբբինգ անել: Այս մասին փետրվարի 11-ին Երեւանի ավագանու նիստում ծառայողական կայանտեղիների շահագործման երկարաձգման հարցի քննարկմանն ժամանակ ասաց մայրաքաղաքի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նրա խոսքով՝ քաղաքապետարանը օրենսդրական լիազորություններ չունի ավտոմեքենաների թվի դիմաց ավելի շատ փող վերցնել, որոնք գերազանցում են հայտերի նախնական նորման: «Օրենքի առկայության դեպքում քաղաքային իշխանությունները ներգործելու մեխանիզմներ կունենան, ինչը նշանակում է, որ պատասխանատվությունը եւս կկրի քաղաքապետարանը: Իսկ ես կայանատեղիներով զբաղվում եմ այնքանով, որքանով թույլ են տալիս իմ լիազորությունները»,- հավելեց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշեց՝ չնայած այն հանգամանքին, որ կայանատեղիներում խախտումները շարունակվում են, քաղաքային իշխանություններն, այդուհանդերձ, չեն դադարում դրանց շահագործման երկարաձգման մասին նախագծեր ներկայացնել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը տարակուսանք հայտնեց, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում չի կարողանում ներգործել այս խնդրի վրա՝ հաշվի առնելով, որ Երեւանում կայանատեղիների ոլորտում գործունեությունը կրում է ակնհայտ քրեածին բնույթ:
Չնայած Երեւանի ավագանու մի քանի անդամներ, այդ թվում իշխող դաշինքից, դեմ հանդես եկան, նախագիծը հավանություն ստացավ:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին