Մեր երկիրը վերածվում է վատ կրկեսի
«Հրապարակ»-ը գրում է․ «Մեր երկիրը կամաց–կամաց վերածվում է չստացված տրյուկներով կրկեսային ներկայացման թատերաբեմի, որտեղ փորձերը հենց ներկայացման ժամանակ են արվում, այլ ոչ թե նախապես։ Եվ ողջ դահլիճը քահ-քահ ծիծաղում է անփորձ դերասանների, ծանրաձողը ոտքին գցող մարզիկների ու կենդանիների լեզուն չհասկացող գազաններ վարժեցնողների վրա։Քանի անգամ կարելի է մտնել նույն գետը կամ անզոր փորձեր անել՝ 7 պաշտոնյայից ազատվելու նպատակով, որոնց գոյության մասին մենք, մեծ հաշվով, իմացանք միայն այն պահին, երբ նրանք հայտնվեցին Նիկոլ Փաշինյանի թիրախում։Քանի հոգի մեզանում գիտեին Արեւիկ Պետրոսյանի կամ Հրանտ Նազարյանի անունը։
Հիմա նրանք ոչ միայն հայտնի են, այլեւ մարդկանց մի մեծ շրջանակի համար հերոսներ են դարձել, որոնք, ի տարբերություն հանրության գերակշռող մասի, իշխանական ճնշումներին չեն ենթարկվում եւ համառորեն հրաժարական չեն տալիս, թեեւ դրանով ֆինանսապես չէին տուժելու, իսկ հոգեկան հանգստության առումով՝ հաստատ շատ էին շահելու։Մեր հասարակության մի մեծ հատված ոչ մի կերպ չի հասկանում այս մտասեւեռումը՝ ՍԴ-ի դեմ։ Այսքան ջանքեր, ռեսուրսներ, վտանգներ՝ մի չնչին նպատակի հասնելու համար։
Դա նույնն է, որ տանկի համազարկով ճնճղուկ սպանես։ Եվ ոչ մի հոդաբաշխ բացատրություն այս իրավական վակխանալիային՝ որքան էլ իշխանական տարբեր գործիչներ մեծադղորդ բառեր ասեն՝ ազգի «ազատության», «ապագայի», «կոռուպցիայի դեմ դուռը շրխկացնելու», «անցյալը մերժելու» մասին։ Այդ բոլորը դեմագոգության, մանիպուլյացիաների, մարդկանց զգացմունքները շահարկելու ոլորտից է, որտեղ իրավաբանությունն ու բարոյականությունը տեղ չունեն։ Որտեղ իշխանությունը լիարժեք ու անմնացորդ տնօրինելու ագահությունն է եւ սեփական կամակորությունները բավարարված տեսնելու ցանկությունը»։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին