Պյոտր Սվիտալսկի. ԵՄ-ի հետ նոր համաձայնագիրը կստորագրվի մինչեւ նոյեմբեր
Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագիրը կստորագրվի մինչեւ նոյեմբեր: Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության դեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին`«ԵՄ-Հայաստան հարաբերությունները եւ հեռանկարները» թեմայով քննարկման ընթացքում: Քննարկումը կազմակերպել էր «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը: Դեսպանի խոսքով, դեռ տեխնիկական խնդիրներն են ի մի բերվում: «Հայաստանն Արևելյան գործընկերության երկրներից առաջինն է, որ կառուցողական առաջարկով սկսեց համագործակցել Եվրամիության հետ»,- ասաց դեսպանը` հավելելով, որ իրենք «տրանսֆորմացիայի գործակալներ» են եւ որեւէ շահ չունեն այս ամենից: Միայն ցանկանում են շրջապատված լինել վերափոխված եւ առավել ժողովրդավար երկրներով: Դեսպան Սվիտալսկին հայտարարեց, որ իրենք այժմ սպասում են նոր կազմավորվող կառավարության ռազմավարության հստակեցումներին: Իրենց մոտեցումները հստակ են՝ դատական իշխանությունների անկախացում, կոռուպցիայի դեմ պայքար, խտրականության մերժում, ժողովրդավարական հաստատությունների զարգացում: «Եթե Հայաստանում կոռուպցիան չստանա արժանի պատասխան, ապա դժվար թե Եվրամիությունից հնարավոր լինի սպասել էական ներդրումներ Հայաստանի տնտեսությունում: Անցյալ տարի ԵՄ-ն Հայաստանի կառավարությունից ստացել է երաշխիքներ այլ ոլորտներում եւս երկկողմ համագործակցության խորացման պատրաստակամության մասին»,- հայտարարեց դեսպանը`հավելելով, որ հարաբերությունների ապագան կախված է Հայաստանից:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն