Հանրաքվեի կազմակերպման «աբսուրդները». Պետք է 4 հազար լիցենզիա ունեցող. այդքան ունի հիմնականում ՀՀԿ-ն
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ԱԺ էր գնացել: «Քննարկման խնդիրները շատ էին, նախ` հանրաքվեի կազմակերպման, առաջին հերթին հանձնաժողովների անդամների, տեղերի հարցը: Այս պահին քննարկվում է` հանձնաժողովականները, մնացյալ ընտրությունների նման, լինեն ֆրակցիաների կողմի՞ց նշանակված, թե՞ ոչ։
Հանրաքվեի դեպքում հանձնաժողովները 7 հոգուց են. 2-ը՝ «Այո»-ի շտաբից, 2-ը՝ «Ոչ»-ի, 3-ը` տեղամասային ընտրական հանձնաժողովից։ Աբսուրդն այլ տեղ է` անհրաժեշտ է 4 հազար հոգի, որոնք պետք է ունենան հանձնաժողովի անդամի լիցենզիա»,- ասաց իմքայլական մեր աղբյուրը:
Այդքան լիցենզիա ունեցող մարդիկ հիմնականում ունի ՀՀԿ-ն՝ նախորդ խորհրդարանական ընտրությունների հանձնաժողովների անդամներ էին։ «Եվ սա միակ աբսուրդը չէ. որպեսզի ֆրակցիաների վրա դրվի այդ գործառույթը, պետք է փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսգրքում եւ «Հանրաքվեի մասին» օրենքում, որոնք սահմանադրական օրենքներ են, եւ զուտ ֆիզիկապես թերեւս դժվար է․․․ ժամկետների խնդիր կա՝ դրանք նախագահի ստորագրությունից հետո են սկսում գործել։ Էս շաբաթ արեցինք` արեցինք. հանձնաժողովի անդամները մինչեւ մարտի 1-ը պետք է հայտնի լինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ