ԼՀԿ-ն առաջարկում է համաներում հայտարարել արտերկրում բնակվող, 27 տարին լրացած և ՀՀ զինված ուժերում չծառայած 3647 քաղաքացիների նկատմամբ, որոնք գտնվում են հետախուզման մեջ
Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ներկայացրեց կուսակցության նոր նախաձեռնության մասին, որով դիմում են ՀՀ վարչապետին` առաջարկելով համաներում կիրառել 27 տարին լրացած, հանրապետությունում չգտնվող և ԶՈՒ-ում ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող 3647 քաղաքացիների նկատմամբ:
«Մինչ օրս ունեինք օրենսդրական կարգավորում, որով 27 տարին լրացած ՀՀ արական սեռի այն ներկայացուցիչները, որոնք արտերկրում են և մինչև 2017թ. ՀՀ զինված ուժերում չծառայելու համար գտնվում են հետախուզման մեջ՝ իրավունք ունեին գալ Հայաստան և վճարել 1 միլիոն 800 հազար դրամ, ապա կանգել պահեստազորում, ստանալ զինգրքույկ»,-ներկայացրեց նա և նշեց, որ այնուհետև վճարվող գումարի շեմը բարձրացավ, իսկ հիմա, այլևս այդ հնարավորությունը քաղաքացիները չունեն:
«Հազարավոր մարդիկ, որոնք հանրապետությունից դուրս են գտնվում և քրեական հետապնդման մեջ են, նրանց խնդիրը մնում է չլուծված»,-ասաց նա և նշեց, որ 2019թ. ամփոփել ենք հետախուզման մեջ գտնվող 10 940 մարդկանցով:
«Հենց հիմա 3647 քաղաքացի, որոնց 27 տարին լրացել է և գտնվում են հետախուզման, եթե անգամ նրանք հայտնաբերվեն, ապա չեն կարող ծառայել Զինված ուժերում, քանի որ զինապարտության տարիքն անցել է և նրանք պետք է գան և բանտ նստեն»,-նշել է Մարուքյանը և հավելել, որ նրանցից շատերը բազմաթիվ պատմությունների պատճառով են լքել հայրենիքը:
«Մեր առաջարկը հետևյալն է. քանի որ խմբակցությունը կամ պատգամավորը չունի համաներման նախաձեռնության իրավունք, դա ունի միայն կառավարությունը, ես պատրաստվում եմ գրություն ուղարկել վարչապետին և առաջարկել, որ համաներման նախաձեռնություն ներկայացվի, և 3647 քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարվի, որպեսզի նրանք կարողանան գալ Հայաստան»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը նշեց, որ վերջին համաներման ժամանակ ծանր հանցագործություններ կատարած բազմաթիվ մարդիկ են համաներվել, իսկ նրանք, որ 8, 10 տարեկանում լքել են հանրապետությունը, չեն կարող վերադառնալ:
«Արդյունքում կմնա 7 հազար մարդ, որոնց 27-ը չի լրացել և նրանք կգան ու կծառայեն: Մենք կարող ենք ասել, որ սա առաջին և վերջին անգամ ենք անում»,-ասաց նա և նշեց, որ խոսքը չի վերաբերում մինչև 27 տարեկաններին, ովքեր դեռ կարող են գալ և ծառայության անցնել բանակում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ