Դատարանը Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդությունը մերժեց
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազի միջնորդությունը մերժեց։ Նշենք, որ դատախազը գործով ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։
Դատախազը նշել էր, որ Մութաֆյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։
NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալների փաստաբան Վահե Եփրիկյանն էլ նշել էր, որ դատախազի նման միջնորդությունն անհիմն է, եւ ենթակա է մերժման. «Անհասկանալի է, թե ի՞նչ հանցանք պետք է Մութաֆյանը գործի, կամ ինչի՞ց է դատախազը նման եզրահանգման եկել։ Անգամ գրավի կիրառումը դատախազն անթույլատրելի համարեց»։
Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանին եւ Նարեկ Մութաֆյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ դա տեսանկարահանելու համար, ինչը նախաքննական մարմինը գնահատել էր որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտել։
Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Այնուհետեւ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքը եւ ազատ արձակել նրանց։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ