Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին ԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպման Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին 2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ Իրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկ

Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու ենՖեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունԺաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Թանգարանների միջազգային օրվա առթիվ
Հայաստան

Դատախազությունը կրկին չհաստատեց Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունները

Դատախազությունը երկրորդ անգամ չհաստատեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով մեղադրական եզրակացությունները։ Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, NEWS.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազը կայացրել է ըստ մեղադրանքի՝ Արա Բաբլոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արսեն Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրական եզրակացությունը չհաստատելու եւ լրացուցիչ քննություն կատարելու համար քրեական գործը քննիչին վերադարձնելու մասին որոշում՝ նկատի ունենալով, որ ճիշտ չեն որակվել մեղադրյալների կատարած արարքները։


Մասնավորապես՝ նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներն առերեւույթ վկայում են այն մասին, որ պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահելով իրենց լիազորությունները, մինչեւ 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը իրենց կուսակցության ներկայացուցիչ Հրայր Թովմասյանին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու եւ այդ պաշտոնում մինչեւ 65 տարեկան պաշտոնավարելու հնարավորությունն ապահովելու, այդ գործընթացը բնականոն ընթացակարգով իրականացնելու պատրանք ստեղծելու խմբային շահերից ելնելով, առերեւույթ կատարելով պաշտոնեական կեղծիքներ, ղեկավարվելով տվյալ պահին ակնհայտ չգործող օրենսդրական կարգավորումներով, ընդունել են գործող Սահմանադրական դատարանի նախագահի հրաժարականը, ներկայացրել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Հրայր Թովմասյանի թեկնածությունը եւ 2018թ. մարտի 21-ի հերթական նիստում վերջինս նշանակվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում: Դրա հետեւանքով էական վնաս է պատճառվել ՀՀ սահմանադրական դատարանի օրինական շահերին: Արդյունքում կատարված արարքը ծանր հետեւանքներ է առաջացրել ՀՀ օրինական շահերի համար՝ հանգեցնելով սահմանադրի՝ ՀՀ քաղաքացիների կամաարտահայտության չիրագործման: Վերջինս արտահայտվել է նրանում, որ 2015թ. Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում ՀՀ քաղաքացիները ձեւավորել են քվեարկության դրված նախագծի տեքստի 166-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով՝ Սահմանադրական դատարանի դատավորների կողմից, իրենց կազմից, առանց վերընտրվելու իրավունքով 6 տարի ժամկետով Սահմանադրական դատարանի նախագահ ընտրելու ընթացակարգով, Սահմանադրական դատարան ունենալու կամարտահայտություն՝ ունենալով այդ կարգավորմամբ ուժի մեջ մտնելուց հետո դրա իրագործման լեգիտիմ ակնկալիք, ինչն արհեստականորեն խոչընդոտվել, չի իրագործվել վերը նշված արարքի հետեւանքով։ Այսինքն քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցությամբ Արա Բ.-ի արաքը առերեւույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների, իսկ Արսեն Բաբայանի արարքը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին:

Հետեւաբար դատավարական հսկողություն իրականացնող դատախազը ընդունած՝ լրացուցիչ քննություն կատարելու համար գործը քննիչին վերադարձնելու մասին որոշմամբ անհրաժեշտ է համարել լրացուցիչ նախաքննության ընթացքում քրեադատավարական օրենքով սահմանված կարգով փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը եւ նրանց առաջադրել նոր մեղադրանքներ»։