Մոսկվայի փոթորիկը կկրկնվի՞ Հայաստանում. պարզաբանում
Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորիկը Հայաստան չի ներթափանցի: Այս մասին այսօր` մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Այսպիսի կարծիք կա մեր հասարակության մեջ, թե Մոսկվայի կլիմայական պայմանները ներթափանցում են Հայաստան: Ուզում եմ հանգստացնել եւ ասել, որ այդպես չէ: Անհանգստություն կա, թե Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորկաբեր ճակատը կարող է տեղափոխվել Հայաստան: Պետք է ասեմ, որ այդ ճակատը, որը ձեւավորվել էր Արկտիկայից ներթափանցած -5 աստիճան ջերմաստիճան ունեցող եւ Միջերկրական ծովի բարձրացած +20 աստիճան ջերմաստիճան ունեցող օդային զանգվածների բախումից, այսինքն մոտ 25 աստիճան ջերմաստիճանային տարբերությամբ հոսանքների բախումից, արդեն հասել է Սիբիր: Մենք մտավախություն չունենք այս պահին, որ այդ փոթորկաբեր ճակատը կարող է հասնել Հայաստան: Մեր հանրապետությունում առաջիկա օրերին, երեկոյան ժամերին կարող է դիտվել ամպրոպ եւ քամու ուժգնացում, բայց այդպիսի փոթորիկ չի կանխատեսվում»,-ասաց նա:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն