Դպրոցներում բացակայությունները 50 տոկոսից ավելի են․ Անի Խաչատրյան
Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Նիկոլ Աղբալյանի» անվան թիվ 19 հիմնական դպրոցի 1378 աշակերտից բացակա են 727-ը, իսկ «Ալեքսանդր Պուշկինի» անվան թիվ 8 դպրոցի 1866 աշակերտից բացակա են 1421-ը։
Tert.am-ի հետ զրույցում Անի Խաչատրյանն ասաց, որ բացակայությունների պատճառը և՛ հիվանդ լինելն է, և՛ հիվանդանալուց զգուշանալը։ «Իմ աղջիկը Պուշկինի անվան դպրոցում է սովորում, ու հիմա երկուսս էլ բարձր ջերմությունով տանն ենք, և դասարանի գրեթե կեսը տանն է։ Պատկան մարմիններն անունը դրել են սեզոնային գրիպ, բայց երբ դպրոցում 50 տոկոսից ավել բացակա կա, ապա սա պետք է մտահոգության առիթ տար»։
Խաչատրյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարի խորհրդականն ասել էր, որ անիմաստ խուճապ է ստեղծվել, սակայն իր գնահատմամբ՝ նույնիսկ խուճապի դեպքում ծնողը երեխային դպրոց չի ուղարկում և մեծ թվով բացականեր ունենալու դեպքում դաս անցկացնելը այդքան էլ ճիշտ չէ։
«Ինչպես տեսանք՝ նախարարն էլ «շատ լավ» մեկնաբանեց։ Ասաց՝ դինոզավրի գիրպ է ու չգիտեմ ինչեր․ ծաղրեց մարդկանց։ Նախարարին վայել չէ ծաղրել այն մարդկանց, որոնք վախենում են իրենց և իրենց երեխաների առողջության համար»,- նշեց ավագանու անդամն ու հավելեց, որ մյուս դպրոցներում ևս հավանական է, որ մեծ թվով բացականեր լինեն, նա հասցրել է միայն ճշտել իրար մոտ դպրոցների կարգավիճակը։
Հարցին, թե Առողջապահության նախարարությունն ի՞նչ պարզաբանում է տվել մեծ թվով բացակաների վերաբերյալ, Խաչատրյանը պատասխանեց, որ պարզաբանում են, թե բացակաների միայն 20 տոկոսն է հիվանդ։
«Ես իմ աղջկան հիվանդանոց չեմ տարել, տնային պայմաններում եմ բուժում։ Ինձ չեն հարցրել՝ քո բալիկը հիվանդ է, թե չէ, որ նման եզրակացություն են անում։ Եթե չեն հարցնում, թե ինչ պատճառով է բացակայել, ինչպես են իմանում, որ հիվանդ չէ։ Հորինած թիվ են ասում»,- նշեց նա։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ