Արամ Արտավազդի Սահակյան. Պրոֆեսիոնալիզմը՝ գենետիկ հատկանիշ
Պլաստիկ վիրահատությունները մեծ տարածում են ստացել, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Իրական կյանքում, ինչպես ֆոտոշոփում՝ այսօր կարելի է ուղղել կամ ձևափոխել մարմնի գրեթե ցանկացած մաս: Միակ խնդիրը ճիշտ վիրաբույժ ընտրելն է՝ այնպիսի մարդ, որը չի շփոթի քո դեմքը հարյուրավոր այլ պացիենտների դեմքերի հետ:
Վիրաբույժ Արամ Սահակյանը արդեն 7 տարի է՝ ղեկավարում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության բաժանմունքը: Բացի այդ՝ վիրաբուժական գործունեություն է ծավալում ԵՊԲՀ-ի Առաջին կլինիկական հիվանդանոցում:
Պացիենտները բարձր են գնահատում երիտասարդ բժշկի պրոֆեսսիոնալիզմն ու բարեհամբույր վերաբերմունքը: Հենց այս վերջին հատկությունն է, որ թույլ է տալիս բժիշկ Սահակյանին հիանալի հարաբերություններ պահպանել իր ամենապահանջկոտ պացիենտների՝ երեխաների հետ: Վիրաբուժական միջամտության կարիք ունեցող փոքրիկները վարակում են բժշկին իրենց լավատեսությամբ, որն իր հերթին իր եռանդն ու վստահությունն է փոխանցում անհանգիստ ծնողներին:
Հորից՝ հայտնի պլաստիկ և միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանից ժառանգած գեները Արամ Սահակյանը համադրում է իր ստացած բարձրակարգ կրթության և ինքնազարգացման չդադարող գործընթացի հետ: Ընդունելով բոլոր տարիքի պացիենտների՝ նա արդեն հասկացել է. կնոջ համար գեղեցկությունն է հարմարավետ կյանքի առաջին նախապայմանը, ծնողի համար՝ իր երեխայի առողջությունը: Հենց այս երկու կարևոր հարցերն են վիրաբույժ Արամ Սահակյանի հոգածության առարկան:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...