Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու և ՀՀ վարչապետի 2017 թվականի հունիսի 23-ի n 623-ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում է ստորագրել.
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը՝
1. Ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի և միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին ներկայացնել ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ մինչև 2020 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ընդերքօգտագործման համար անհրաժեշտ հողհատկացման խնդրի իրավակարգավորման նպատակով համապատասխան իրավական ակտերի նախագծերի փաթեթը:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 23-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 623-Ա որոշումը:
Հավելվածը՝ ԱՅՍՏԵՂ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ