Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ինչից փրկեց մեզ մաքսատան այն աշխատողը

Հիշո՞ւմ եք 2019թ. ապրիլի 9-ը, երբ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատանը տեսնելով անկյունում դրված Հայաստանի դրոշը` կեղտոտ վիճակում, կարգադրեց բոլորին ազատել աշխատանքից։ Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը իր առջեւ կանգնած աշխատակցին հորդորեց դիմում գրել եւ ազատվել աշխատանքից: Իսկ պատկերացնո՞ւմ եք ինչպես կզարգանային իրադարձությունները մեր երկրում, եթե այդ երիտասարդը նայեր վարչապետի աչքերին եւ ասեր՝ անկյունում դրված դրոշի հետ ես կապ չունեմ, եւ բացի այդ դուք ինձ իրավունք չունեք ազատել աշխատանքից:

Եթե Փաշինյանն այն ժամանակ, 2019-ի ապրիլի 9-ին ստանար նման պատասխան, ապա ֆեյսբուքյան մի քանի լայվերով եւ գրառումներով ժողովրդին շատ մատչելի ձեւով բացատրելու էր, որ հենց ՊԵԿ աշխատակիցն ու նրա գործընկերներն են խոչընդոտում տնտեսական հեղափոխության հաղթանակին: Հետո սկսվելու էին զոմբիների եւ ֆեյքերի նույնատիպ գրառումները:

Տեսնելով, որ հոգեբանական ճնշումներն արդյունք չեն տալիս, Նիկոլ Փաշինյանը հրահանգելու էր օրենք ընդունել վաղ կենսաթոշակի անցնելու մասին, որով հենց այդ աշխատակցին առաջարկելու էին հրաժարական ներկայացնելու դեպքում օգտվել հաճելի եւ գայթակղիչ առաջարկից:

Իհարկե, խորհրդարանում իմքայլական պատգամավորները կուրծք ծեծելով քվեարկելու էին եւ ընդունելու այդ օրենքը, իսկ նախագահ Արմեն Սարգսյանն էլ ստորագրելու էր, բայց մաքսատան աշխատակիցը հրաժարվելու էր այդ առաջարկից, նյարդայնացնելով իմքայլականներին:

Արշավը ՊԵԿ աշխատակցի դեմ շարունակվելու էր եւ գործը հասնելու էր Վահագն Հովակիմյանի ու եւս 36 պատգամավորի օրենսդրական նախաձեռնությանը: Նրանք առաջարկելու էին օրենսդրական եւ սահմանադրական այնպիսի փոփոխություններ, որից հետո Փաշինյանն արդեն իրավունք էր ունենալու աշխատանքից ազատել ՀՀ ցանկացած քաղաքացու, բացի այդ վերացվելու էր ՊԵԿ-ը, որպես հակահեղափոխական օջախի:

Բնականաբար, ԵԽԽՎ-ն եւ Վենետիկի հանձնոժողովն անտարբեր չէին կարող մնալ եւ հանդես էին գալու սթափեցնող հայտարարություններով, ինչին իմքայլական մի քանի պատգամավոր արձագանքելու էին, ասելով, թե նրանք սթափեցնում են ոչ թե իրենց, ոչ թե վարչապետի գրասենյակին, այլ ՊԵԿ այն աշխատակցին եւ բոլոր հակահեղափոխականներին:

Որոշակի տատանումներից հետո Հովակիմյանը իրեն անհայտ պատճառներով հետ էր վերցնելու իր առաջարկությունների փաթեթը, Ազգային ժողովի նիստը հետաձգվելու էր, բայց քիչ անց հայտնվելու էր նոր նախագիծ, որով առաջարկվելու էր հանրաքվեով աշխատանքից ազատել ՊԵԿ այն աշխատակցին եւ լուծարել այն վարչությունը որտեղ նա աշխատում է:

Փաշինյանն անպայման ելույթ էր ունենալու եւ բացատրելու, որ ՊԵԿ այդ աշխատակիցը եւ նրա ընկերները ծծում են ժողովրդի արյունը եւ սպառնալու էր վայրահաչող շնաբարո դուրսպրծուկներին, այդպես էլ չբացատրելով, թե ում կոնկրետ նկատի ունի:

Բնականաբար իմքայլական մեծամասնությունը սահմանադրության եւ օրենքների բազմաթիվ խախտումներով կընդուներ որոշումը, առաջադեմ հանրությունը Արմեն Սարգսյանին կհորդորեին չստորագրել, բայց նա կստորագրեր, շտապելով ասել, թե դա դեռ ոչինչ չի նշանակում, ճիշտ այնպես, ինչպես ժամադրության համաձայնող աղջիկը շտապում է հավելել, թե դա դեռ ոչինչ չի նշանակում, որից հետո Փաշինյանը համերգի ժամանակ, համերգասրահից լայվ կմտներ եւ կասեր՝ դուխով ժողովուրդ:

Եւ վերջապես ամբողջ երկիրը կպատրաստվեր հանրաքվեին: Իմքայլականները եւ նրանց աջակիցները, արտերկրում բնակվող եւ հայաստանյան իրականությունից ոչինչ չհասկացողները կսկսեին մազերը պոկատելով բացատրել, որ երկրի ապագան, հեղափոխության հաղթանակը կախված է հենց ՊԵԿ-ի աշխատակցի եւ նրա աշխատած վարչության վերացմամբ, իսկ մյուս կողմը կսկսեր կոչ անել բոյկոտել հանրաքվեն, փաստաբաններն էլ ուսերը թոթվելով չէին հոգնի բղավել, ասել, որ ախր այս ամենը օրենքի ոչ մի հատվածում չի տեղավորվում:  

Անշուշտ ոչ անհայտ Վահե Գրիգորյանն ու վերոհիշյալ Վահագն Հովակիմյանը անարգանքի սյունին կգամեին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիկիոյին, որը կհանդգներ ասել, որ հանրաքվեն չէր կարելի նշանակել օրենքի կոպիտ խախտումներով, իհարկե, կասկածի տակ դնելով նրա գիտելիքները:  

Հայաստան, 21-րդ դար, ամերիկացիները պատրաստվում էր դրոշն ամրացնել Մարսի վրա, չինացիները Լուսինն են իրենցով անում, Եվրոպան գիտություն է զարգացնում, բուժում նախկինում անբուժելի հիվանդությունները, իսկ Փաշինյանը հայաստանցիների հետ հեղափոխություն-հեղափոխություն է խաղում, կարծես Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե մեր, այլ Էստոնիայի հարեւաններն են:

Գեղամ Նազարյան

Top-News.am