ԱԺ-ում փետրվարին 2 անգամ պարգևավճար է բաժանվել աշխատավարձի 100 և 30 տոկոսի չափերով
ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքի ՀՀ ԱԺ նախագահի «Որոշումներ և կարգադրություններ» բաժնից տեղեկանում ենք, որ այս տարվա փետրվար ամսին ՀՀ Ազգային ժողովում 2 անգամ պարգևավճարներ են հատկացվել։
Մասնավորապես, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի փետրվարի 4-ի Կ-14-Ա կարգադրությամբ Ազգային ժողովի աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ եւ աշխատողներ պարգեւատրվել են ամսական պաշտոնային դրույքի 100%-ի չափով։
Նույն օրը ստորագրված Կ-15-Ա կարգադրությամբ Արարատ Միրզոյանը միանվագ դրամական պարգեւատրմամբ խրախուսել է Ազգային ժողովի պատգամավորներին, Աշխատակազմում պետական ծառայողներին եւ աշխատակազմի մի շարք աշխատողներին ամսական պաշտոնային դրույքի 30%-ի չափով։
Վերը նշված երկու կարգադրությունները հրապարակվել են փետրվարի 6-ին, իսկ հավելվածները հրապարակված չեն պաշտոնական կայքում, ուստի հնարավոր չէ պարզել, թե որ պաշտոնյաներն են պարգևատրվել։
Հիշեցնենք, որ միայն դեկտեմբեր ամսին Ազգային ժողովում 4 անգամ պարգևավճարներ էին բաժանվել. Արարատ Միրզոյանը պարգևատրվել էր 3 մլն դրամի չափով։
Նկատենք նաև, որ Ազգային ժողովում պարգևատրումների վերաբերյալ տեղեկությունները միանշանակ չեն, և որ Ազգային ժողովի աշխատակազմը տարբեր լրատվականներին պարգևատրումների ընդհանուր չափի վերաբերյալ տարբեր տեղեկություններ է փոխանցում։ Մասնավորապես, AntiFake.am-ի հարցմանն ի պատասխան` ԱԺ աշխաակազմի ղեկավարի տեղակար Լիլիթ Մինասյանը պատասխանել էր, որ ԱԺ-ում 2019թ. պարգևատրումների ընդհանուր չափը կազմել է 899.626.652 դրամ։ Պարգևավճարներ հատկացվել են 13 անգամ։
Մինչդեռ Irakanum.am-ի հարցմանն ի պատասխան` ԱԺ աշխատակազմի նույն աշխատակիցը պատասխանել էր, որ 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում պարգևատրումներ հատկացվել են 14 անգամ, ընդհանուր գումարը կազմել է 908.367.199 դրամ։
Աղբյուրը՝ AntiFake.am


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...