Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանը Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին ԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպման Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին 2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է

Վրաստանի ՆԳՆ-ն կհետևի հասարակության մեջ ատելության խոսքի դրսևորմանըԲելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու ենՖեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ
Հայաստան

Վենետիկի հանձնաժողով չդիմելը լավ հետևանքներ չի ունենա. Արամ Վարդևանյան

Tert.am-ը գրում է․ «Սահմանադրագետ Արամ Վարդևանյանի խոսքով` Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին որոշման իրականացումը, առանց Սահմանադրական դատարանի եզրակացության իրականացնելու դեպքում, խախտելու է Սահմանադրությունը:

«Ես լսեցի մեկնաբանություններ, որ հարցը վերաբերում է Սահմանադրական դատարանին, ապա այստեղի դատավորները չեն կարող անաչառ լինել: Այդ նույն հաջողությամբ, Հայաստանում բոլորս գրեթե իրար ճանաչում ենք: Այսինքն` եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք Դատախազություն չպետք է լինի, քննչական կոմիտե, դատարաններ չպետք է լինեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:Նա հիշատակեց, որ մի առիթով նախագահը դիմել էր ՍԴ` վիճարկելով ՍԴ-ի մասին օրենքի դրույթ, իսկ վերջինս իրեն վերաբերող օրենքի դրույթը ճանաչել էր հակասահմանադրական:Պատասխանելով հարցին, թե արդյոք հիմա նախագահը չէ իրավիճակը որոշողը, սահմանադրագետը նշեց. «Այս հարցի պատասխանատվությունը կրողը Ազգային ժողովն է, որովհետև հենց ԱԺ-ի որոշման հիման վրա է նախաձեռնվելու հանրաքվեն, որը պետք է տեղի ունենա նախագահի հրամանագրով»:Նա մատնանշեց նախագահի կողմից վերջերս չստորագրված բանկային գաղտնիքի մասին օրենքի փոփոխությունները: «Նախագահը, օգտվելով իր լիազորություններից, դիմեց Սահմանադրական դատարան: Կարծում եմ` այս անգամ էլ առնվազն հարցը քննարկման առարկա պետք է դառնա, որովհետև իրավական առումով էլ դժվար է իրավիճակը: Ստացվում է, որ Ազգային ժողովի որոշումն է խնդիր առաջացրել, բայց նախագահն էլ պետք է հրամանագիր ընդունի դրա հետ կապված»,- ասաց նա:

Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ նախագահն այստեղ վետոյի իրավունք չունի: «Խորհրդարանական կառավարման երկրներ կան, որոնք նախագահին վետոյի իրավունք տալիս են, բայց մյուս կողմից` չեն տալիս լիազորություն նման իրավիճակներում դիմել Սահմանադրական դատարան: Շատ քիչ խորհրդարանական կառավարման երկրներ կան, որոնցում նախագահն ունի այդ իրավունքներն էլ: Մեր դեպքում սահմանադրական դատարան դիմելու լիազորությունն է գործում»,- ասաց նա:

Ըստ նրա`այս իրավիճակում նախագահը ևս մեկ քայլի կարող է դիմել: «Հանրապետության նախագահը կարող է չստորագրել որոշումը: Իհարկե, եթե այն նախագահը չի ստորագրում, կարող է ստորագրել Ազգային ժողովի նախագահը, և որոշումն ուժի մեջ կմտնի ԱԺ նախագահի ստորագրությամբ: Բայց այս դեպքում նախագահի չստորագրելը որոշակի ազդակ է դառնալու. եթե նախագահը չի ստորագրում, ուրեմն պատճառ ունի դրա համար»,- ասաց նա:

Արամ Վարդևանյանը նաև հետաքրքրական համարեց միջազգային կառույցներից, մասնավորապես ԵԽԽՎ-ի հայաստանյան մշտադիտարկողների հորդորը, որ Սահմանադրական փոփոխությունների հարցով Հայաստանը դիմի Վենետիկի հանձնաժողովին:

«1995 թվականից հետո, 2003 թվականից արդեն, երբ մենք լիարժեք անդամակցեցինք Եվրոպայի խորհրդին, Սահմանադրական բոլոր փոփոխություններն ուղարկվել են Վենետիկի հանձնաժողով, նույնիսկ մի քանի անգամ ենք ուղարկել,- ասաց նա` կարևորելով նման գործընթացը,- կարծում եմ` Հայաստանը, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, պատահական չէ, որ դիմում է Վենետիկի հանձնաժողով. Սահմանադրության ցանկացած դրույթ պետք է համապատասխան լինի Եվրոպայի խորհրդի համապատասխան փաստաթղթերին, այդ թվում, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»:

Վենետիկի հանձնաժողովը, ինչպես Եվրոպական դատարանը, Արամ Վարդևանյանի մատնանշմամբ, Եվրոպայի խորհրդի բաղկացուցիչ մարմիններից է: Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի հարցով Վենետիկի հանձնաժողով չդիմելը, ըստ նրա, առնվազն լավ հետևանքներ չի ունենա: «Նման քայլը Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքների տեսանկյունից խնդիր կարող է առաջացնել»,- ասաց նա:Այս համատեքստում նա բերեց Լեհաստանի և Բուլղարիայի օրինակը, որտեղ դատաիրավական բարեփոխումներ էին արել, որոնք, սակայն, հետագայում ճանաչվել էին որպես իրավունքի խախտումներ: «Լեհաստանի դեպքում Վճռաբեկ դատարանում էին փոփոխությունները տեղի ունեցել: Ոչ կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի էին անցել դատավորները: Սակայն հետո նաև ԵԽԽՎ-ի կոշտ արձագանքի արդյունքում` նրանց բոլորին վերադարձրին աշխատանքի»,- ասաց նա:Այս իրավիճակում, ըստ նրա, լավագույն լուծումը սահմանադրության լիարժեք գործելն է: «Իրավունքի տեսությունում մի միտք կա. եթե անգամ շատ ճիշտ, արդար նպատակի ես ձգտում, բայց դրան հասնելու մեթոդոլոգիաները լինում են սխալ, ապա այն երբեք դրական արդյունք չի ունենալու: Այսինքն` եթե մի բարեփոխում է իրականացվում, որի ճանապարհին խախտվում են Սահմանադրության տառն ու ոգին, իրավական պետության սկզբունքը, Սահմանադրության գերակայությունը, ապա արդյունքը դրական չի լինելու»,- ասաց նա` նշելով, որ պետք է անպայմանորեն այս հարցով էլ դիմել Սահմանադրական դատարան` եզրակացություն ստանալու: