Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժությունները Սարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսը Ռոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներ ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim Անձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. Jamnews Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքին ԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպման Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին 2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել է Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ

Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի հետ համատեղ միջուկային զորավարժություններըՍարդարապատը պաշտոնապես նվաճել է չեմպիոնի տիտղոսըՌոբերտ Լևանդովսկին «Կամպ Նոուում» իր վերջին հանդիպումն անցկացրեց Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Գոռ Հարությունյանն ու Կարեն Սարգսյանը նվաճել են ոսկե մեդալներԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.TasnimԱնձրևը խափանել է Բաքվում ՄԱԿ-ի Համաշխարհային քաղաքային զարգացման ֆորումի բացման արարողությունը. JamnewsԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս կվերադարձվի համայնքինԿԸՀ-ն ուսանողներին հրավիրում է հանդիպմանՀազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին2026-ի առաջին ամիսներին 12-ամսյա գնաճն արագացել էԴիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթԻրանը Պակիստանի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել կարգավորման 14-կետանոց նոր առաջարկՄիքս-գոտում չի կարելի քննադատել մարզչին, և վե՛րջԵս անում եմ ամեն ինչ բարձր մակարդակի վրա լինելու և շարունակելու համարՏեղաշարժման դժվարություն ունեցող քաղաքացիների համար՝ պատգամավորների հետ շփման նոր գործիքԻրանի հավաքականը Թուրքիայից հետո կմեկնի ԱՄՆ-ը. TasnimԳրենլանդիա է ժամանել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Երևանում կազմվել է ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների 97 վարչական իրավախախտումՍյունյաց թագավորների նստավայր Բաղաբերդի ամրոցում հնագիտական պեղումներ ենԸմբիշ Ավետիք Թութխալյանը դարձել է Մ-17 ԵԱ բրոնզե մեդալակիրԱնձնագրեր բաժանելով՝ Պուտինը ցանկանում է պատերազմի համար ավելի շատ մարդկանց հավաքագրել. ՍանդուԷրիկ Ղազարյանը Մ-17 Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է«Զորաց քարեր» արգելոցի տարածքում ավարտվել են մոդուլային տեղեկատվական կենտրոնի կառուցման աշխատանքներըՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը կմասնակցի Եվրոպայի Մ20 տարեկան աղջիկների առաջնությանը Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանովՔարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվածներից 6-ը կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք«Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցում կգործի տեղեկատվական կենտրոն. ԿԳՄՍՆԲանակցությունների գործընթացը շարունակվում է. ԲաղայիՔննարկվել է երիտասարդության ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագիծըՊաշտոնական այցով Հայաստան կժամանի Լիտվայի ԱԳ նախարարըՀորմուզի նեղուցի ականազերծմանը կարող են ներգրավվել ԱԹՍ-ներ . FTԿանխվել է ՀՀ տարածքով 28 կգ հաշիշի տարանցումըՏոմսային համակարգում արձանագրված վավերացումները 9.4%-ով կամ 289 հազարով ավելի են եղելՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 18.05.2026Անդրեյ Երմակը ազատ կարձակվի նախնական կալանքիցՀարգել միջազգային իրավունքը և չմիջամտել պետությունների ներքին գործերինԻսրայելի զինվորականները Իրաքում երկրորդ գաղտնի բազան են շահագործել. NYTՎրաստանի վարչապետը ժամանել է ԱդրբեջանՀայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՄանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությունԿքննարկվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գլոբալ և տարածաշրջանային հարցերԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատունԵրևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՎաշինգտոնը հրաժարվում է ապասառեցնել «Իրանի սառեցված ակտիվների նույնիսկ 25%-ը»ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու ենՖեյսբուքում խուլիգանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԿԳՄՍ նախարարը աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ Մայիսի 15-18-ը բացահայտվել է 305 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն

Սահմանադրական փոփոխությունների ևս մեկ հանրաքվե կլինի մոտ 1 տարի անց. Դանիել Իոաննիսյան

 

Ըստ երևույթին, Սահմանադրական փոփոխությունների ևս մեկ հանրաքվե կլինի մոտ 1 տարի անց, երբ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի մշակած փաստաթուղթը պատրաստ լինի: 2 հանրաքվե ենք ունենալու, մեկը մոտ 2 ամսից, մյուսը՝ շուրջ 1 տարուց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը շարունակելու է աշխատել սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ, քանի որ ԱԺ կողմից նախօրեին ընդունված որոշմամբ փոփոխություն է կատարվում միայն մեկ դրույթում. «Դա սահմանադրական բարեփոխում չէ, Սահմանադրությամբ ամրագրվող խաղի կանոնների փոփոխություն այս հանրաքվեով նախատեսված չէ: Մասնագիտական հանձնաժողովը լրջագույն հարցեր ունի քննարկելու»,- նշեց Իոաննիսյանը:

- Նախօրեին Ազգային ժողովը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը, որով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018թ. ապրիլի 9-ը ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարումը: Դուք Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ եք, եթե Սահմանադրական փոփոխությունն արդեն հանրաքվեի է դրվում, այս դեպքում ի՞նչ պետք է անի հանձնաժողովը:

- Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է աշխատի սահմանադրական բարեփոխումների վրա: Չեմ կարծում, որ առանձնապես որևիցե բան մեր պլաններում փոխվում է, որովհետև հանրաքվեի դրվող փոփոխությունը սահմանադրության 213 հոդվածին է վերաբերում, որով ՍԴ դատավորների լիազորություններն են դադարեցվում: Մեկ դրույթ է փոխվում, դա սահմանադրական բարեփոխում չէ, Սահմանադրությամբ ամրագրվող խաղի կանոնների փոփոխություն այս հանրաքվեով նախատեսված չէ: Լրջագույն բաներ ունենք քննարկելու մասնագիտական հանձնաժողովում:


- Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մինչև տարեվերջ կպատրաստի փաստաթուղթ, որը հնարավոր կլինի դնել հանրաքվեի: Այսինքն՝ առաջիկա 1-2 ամսվա ընթացքում կայանալիք հանրաքվեից բացի, մինչև տարեվերջ ևս մեկ հանրաքվե՞ է լինելու, երբ պատրաստ կլինի հանձնաժողովի մշակած փաթեթը:

- Ըստ երևույթին, այո՛, ևս մեկ հանրաքվե էլ մոտ 1 տարուց կլինի: Կդժվարանամ հստակ ժամկետ նշել, որովհետև այս հանձնաժողովը ֆորմալ առումով դեռ ձևավորված չէ, նույնիսկ առաջին նիստ չենք արել, որպեսզի հասկանանք՝ ինչ ժամանակացույցով, ինչպես ենք աշխատելու, ինչն ենք փոփոխում, ինչը՝ ոչ: Այս պահին շատ բան անորոշ է, հուսով եմ առաջին նիստից հետո մի քիչ ավելի հստակ կլինի, բայց մոտավոր 1 տարում:

- Կապանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը դատական համակարգում փոփոխություններն են: Նախօրեին ԱԺ ընդունած հանրաքվեի որոշումը կրկին վերաբերում է ՍԴ-ին: Մասնագիտական հանձնաժողովը կրկին դատական բարեփոխումների ուղղությա՞մբ է աշխատանքներ տանելու:

- Չկա որոշված բան: Ես գիտեմ, որ այո, բոլորի ուշադրության կենտրոնում, այդ թվում, այս հանձնաժողովում ներգրավվածների՝ դատական իշխանությունն է: Ես չեմ թերագնահատում դատական իշխանության բարեփոխման կարևորությունը, դա իրոք շատ կարևոր է, բայց ես, քանի որ ավելի շատ փորձ ունեմ ընտրությունների և քաղաքացիների կողմից իշխանության իրացման հարցերում, ավելի շատ գնում եմ քննարկման սեղանին դնելու այդ հարցերի վերաբերյալ փոփոխություններ: Օրինակ՝ թեմաներից մեկը, որը ես եմ ուզում քննարկենք՝ նախագահի լիազորությունները չփոխելով, համաժողովրդական քվեարկությամբ ընտրվող նախագահին դարձնելն է, սա որպես զուտ քննարկման ենթակա հարց: Այլ հարց է, թե ՀՀ քաղաքացիները քանի տարեկանից սկսած պետք է մասնակցեն ընտրություններին՝ արդյո՞ք 18 տարեկանից, միգուցե, արժե իջեցնել տարիքային շեմը: Այլ հարցեր են հանրաքվեների, ստորագրահավաքների ինստիտուտները: Շատ հարցեր կան, որոնք քաղաքացու կողմից ուղիղ իշխանության իրացման մեխանիզմներ են: Ի վերջո, ՀՀ քաղաքացին իշխանությունն իրենով անելու և իշխանությանն իր մոտեցումը պարտադրելու համար ստիպված չլինի գնալ, շաբաթներով փողոցներ փակելու:

- Հնարավոր չէր մասնագիտական հանձնաժողովը քննարկեր բոլոր հարցերը, մեկ հանրաքվեով, Սահմանադրական բարեփոխումների ամբողջական փաթեթով փոփոխություններ կատարել: Ինչո՞ւ «Իմ քայլը» խմբակցությունը որոշեց հիմա, այլ ոչ թե մեկ տարի անց դադարեցնել ՍԴ դատավորների լիազորությունները: Ինչո՞վ եք պայմանավորում իշխանությունների շտապողականությունը:

- Ամեն դեպքում պետությունն ապրում է և տեղի են ունենում շատ պրոցեսներ: Որոշ սուբյեկտներ, որոշ մարմիններ այս կամ այն պրոցեսին խանգարում են, ազդում են պրոցեսների վրա: Եթե թողնվեր մեկ տարի հետո, այդ պրոցեսները տեղի էր ունենալու մեկ տարվա ընթացքում: Այս առումով, որոշումը հասկանալի է: Ես կարող եմ այլ բան ասել, ինչո՞ւ այս հարցն այսքան ձգվեց: Շատ փոփոխություններ Հայաստանում պետք է տեղի ունենային ավելի արագ: Հիմա մենք կոնկրետ խնդիր ունենք. հանրաքվեի ենք գնում, 2 ամսից լինելու է համապետական քվեարկություն, բայց Ընտրական օրենսգիրքը նույն է: Հիմա Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի՞, թե՞ ոչ, գոնե այն դրույթները, որոնք հանրաքվեին վերաբերելի են և հանրաքվեների մասին օրենքը: Այն ժամանակ ասում էին շտապելու տեղ չունենք, հիմա արդեն շտապելու տեղ ունենք, հասանք վերջին պահին՝ նորից նույն Ընտրական օրենսգրքով, որը բազմաթիվ խնդիրներ ունի: Շատ հարցերում ես իշխանությանը կարող եմ մեղադրել ոչ թե շտապողականության, այլ դանդաղկոտության մեջ:

- Մինչև 2023թ. էր նշվում ԸՕ փոփոխությունները, այսինքն՝ կապում էին միայն հերթական խորհրդարանական ընտրությունների հետ: Մասնավորապես, 2018թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 5 տարի ժամանակ կա Ընտրական օրենսգիրքը փոխելու համար:

- Մինչև 2023թ. նվազագույնը 2 հանրաքվե ենք ունենալու: Մեկը մոտ 2 ամսից, մյուսը՝ շուրջ 1 տարուց: Բա Նիկոլ Փաշինյանը սա հաշվի չի առնում: Այո՛, մի քիչ այլ է հանրաքվեն, բայց շատ և շատ կարգավորումներ ընդհանրապես նույն են:

- Հնարավոր համարում եք, որ մինչև, այսպես ասած, 2-րդ հանրաքվեն Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարվեն:

- Հուսով եմ, որ ինչ-որ դրույթներ ավելի շուտ կփոխվեն: Օրինակ, ԸՕ-ում կան կարգավորումներ, որոնք ուղղակի լրացուցիչ բեռ են պետության վրա, մասնավորապես, փոստային ծանուցմամբ քաղաքացիներին իրազեկումը, որի համար պետությունը ծախսում է 200 մլն դրամ: Կներեք, եթե մարդ Հայաստանում է ապրում և չգիտի, որ այդ օրը ընտրություն կամ հանրաքվե է լինելու, փոստով իրեն ծանուցում ես, որ այսինչ օրը ընտրություն կամ հանրաքվե է լինելու, որ ի՞նչ: Եթե այս կարգավորումը չփոխվի, պետությունը 200 մլն դրամ անիմաստ տալու է «Հայփոստին», անիմաստ ծախս է: Ընդ որում, սրանք այնպիսի կարգավորումներ են, որ ո՛չ ընդդիմությունը դեմ կլինի, ո՛չ իշխանությունը: Գոնե այս կարգավորումները փոխվեն, և հանրաքվեն ավելի լավ անցնի, և պետությունն ավելի քիչ գումար կծախսի: Հուսով եմ, որ մինչև հանրաքվեն կարվի: