Նույնիսկ անգրագետներն են հասկացել՝ ՍԴ-ն ունի լեգիտիմություն․ Արտակ Զաքարյան
ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․
«Հակաիրավական ու հակասահմանադրական գործունեությունը խորհրդարանի մեծամասնության համար դարձել է նորմ: Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը փոխելու իշխանական տենդն այլևս ահազանգող է: Նույնիսկ անգրագետներն են արդեն հասկացել, որ այս ՍԴ-ն ունի լիարժեք լեգիտիմություն և գործունեության ամուր իրավական հիմքեր:
Դա ավելի կատաղի է դարձնում իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի ուղղորդված պայքարը Սահմանադրական դատարանի դեմ: Ինձ չի հետաքրքրում, թե ի՞նչ կարծիք կհայտնեն ԵԽԽՎ-ն ու մյուս միջազգային կառույցները, ինձ վախեցնում է այն, որ գործող իշխանությունները ՍԴ-ն շահագործելու հետին մտքեր ունեն: Ես շատ եմ վախենում այն հանգամանքից, որ Փաշինյանականները ցանկանում են ստեղծել իրենց հնազանդ Սահմանադրական դատարան, որն ուլի նման՝ սահմանադրությանը համապատասխանող կճանաչի ցանկացած իրավաքաղաքական գործընթաց՝ այդ թվում նաև արցախյան բանակցային գործընթացում, ստամբուլյան կոնվենցիայում, սեփականության իրավունքից զրկումը և ո՞վ գիտե, թե էլ ինչեր են մեզ սպասվելու:
Եթե դա այդպես չէ, և մեզ պետք է անկախ, անաչառ ՍԴ, ապա մենք հիմա ունենք երևի թե ամենաանաչառ ու իշխանություններից անկախ պրոֆեսիոնալ Սահմանադրական դատարան: Մի՛ խանգարեք, ու մարդկանց աչքերին էլ թոզ մի փչեք: Մարդիկ շատ լավ տեսնում ու հասկանում են ամեն ինչ»։


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...