ՊԲ-ում պաշտոնատար անձինք են ազատվել պաշտոնից
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ փետրվարի 6-ին, ընդունել է հունվարի 30-ին ՊԲ զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատներին։
Պաշտպանության նախարարը կրկին ցավակցություն է հայտնել և վերահաստատել, որ իր իրավասությունների շրջանակում հետևողական է լինելու դեպքի բոլոր մանրամասների բացահայտման հարցում։ Դավիթ Տոնոյանը Վահրամ Ավագյանի հարազատներին տեղեկացրել է Պաշտպանության բանակում ձեռնարկված կարգապահական միջոցների, այդ թվում՝ մի շարք պաշտոնատար անձանց զբաղեցրած պաշտոններից ազատումների մասին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ ՊՆ-ն իր լիազորությունների շրջանակում աջակցելու է նախաքննության օբյեկտիվ իրականացման գործընթացին։

















































