Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին ՀՀ քաղաքացու անվտանգ տեղափոխման համար
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր էջում հրապարակում է արել՝ շնորհակալություն հայտնելով Ռուսաստանին:
«Խորապես շնորհակալ ենք Ռուսաստանի մեր գործընկերներին օպերատիվ արձագանքի և ցուցաբերված աջակցության համար: Տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացու անվտանգ տեղափոխումը Հուբեյ նահանգից»,- գրել է նա:

















































