«Արցախի բնությունը վայրի է ու շատ գեղեցիկ». ամերիկացի բլոգերը` Արցախ կատարած ճանապարհորդության մասին (տեսանյութ)
ԱՄՆ Մայամի քաղաքից հայտնի բլոգեր Դևիդ Հոֆմանը Հայաստանից Արցախ ճանապարհորդության մասին YouTube կայքի իր էջում տեսանյութ է հրապարակել:
Հոֆմանը գիդի`Լուսինեի հետ միասին Իջևանից Դիլիջանի թունելով հասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` Արցախ:
Ուղեկցորդը Հոֆմանին բացատրել է, որ Արցախը Լեռնային Ղարաբաղի պատմական, իսկական անունն է, որը հայտնի է դեռևս մեր թվարկությունից առաջ ժամանակներից:
Բլոգերի վրա առաջին տպավորությունն արցախյան բնությունն է թողել. բարձր ժայռերը, սարերի վրայի ծառերն ու նեղ ճանապարհները հիացրել են նրան:
«Արցախի բնությունը վայրի է ու շատ գեղեցիկ»,- նշում է բլոգերը:
Հոֆմանն Արցախում ավանդական ժենգյալով հաց է փորձել. «Լեռնային Ղարաբաղ ժամանելուց հետո տեղական ավանդական հացը փորձեցինք: Դրանում տեղական 17 տեսակի խոտ են օգտագործում: Այն սպանախի և կաղամբի համ ունի, շատ թեթև և առողջ սնունդ է: Հավանեցի: Սա «ամենականաչ» հացն է, որ երբևէ կերել եմ»:
ԱՄՆ-ից ժամանած բլոգերն Արցախում նաև հայքինգով է զբաղվել, թռել է քաղաքների վրայով և այցելել պատմական վայրեր:


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց․ ուր դիմել
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է