Ինչպե՞ս են ստուգելու դատավորներին. Պարզվում է, որ սկսելու են նրանց գույքային դրությունից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է օրենսդրական մեծ փաթեթ, որով նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգ։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս նախագիծը նախատեսվում է փետրվարի 7-ին քննարկել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում։ Սա, ըստ էության, իշխանությունների հերթական քայլն է, իրենց խոսքով ասած, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի կամ դատական համակարգում առկա խնդիրների լուծմանն ընդառաջ։ Եվ ուսումնասիրելով նախագծի փաթեթը՝ պարզ է դառնում, որ դատավորներին ստուգելու գործընթացը սկսելու են գույքային դրությունից։
Եվ եթե ընդհանուր առմամբ դատավորների բարեվարքությունն իրականացնելու է Բարձրագույն դատական խորհուրդը, ապա կոնկրետ հայտարարագրերի հետ կապված հարցերը կարգավորելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։
Մասնավորապես, հանձնաժողովը հնարավորություն կունենա հայտարարագրման ենթակա անձանցից բացի պահանջել այլ մարդկանց ունեցվածքի մասին տեղեկություններ եւս։ Եվ ավելին, հանձնաժողովին վերապահելու են նաեւ բանկային, առեւտրային, ապահովագրական գաղտնիքի վերաբերյալ տեղեկատվություն պահանջելու եւ ստանալու հնարավորություն։
Բացի այդ, առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների վերնագրերից հանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն՝ նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...