Գեղարքունիքում առատ ձյուն է. երթեւեկեք բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում. ՃՈ
Զգուշացնում ենք, որ Գեղարքունիքի մարզում առատ ձյան եւ անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են մարզի բոլոր ճանապարհահատվածները, ուստի խնդրում ենք երթեւեկել բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում:
Վարդենյաց լեռնանցքը (Սելիմ) եւ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածները փակ են բեռնատարների համար, իսկ թեթեւ մարդատարների համար դժվարանցանելի են:
Ինչպես եւ Արցախի Հանրապետություն մեկնողներին խորհուրդ է տրվում երթեւեկել Մ2՝ Երեւան-Երասխ-Գորիս-Կապան միջպետական ճանապարհահատվածով:

















































