Մենք չենք անդամակցել ԵՏՄ-ին, որ մեր մեքենաները սահմանափակումներ ունենան․ Պարսյան
Միակողմանիորեն հայկական ավտոմեքենաների ներկրման սահմանափակումը Ղազախստանում խաթարում է ԵՏՄ-ում ապրանքների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի փիլիսոփայությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Մեր պետությունը պետք է պաշտպանի մեր ընկերությունների և քաղաքացիների շահերը։ Եթե ղազախական կողմը խնդիր ունի հայկական համարանիշներով մեքենաների ներկրման հետ, ապա կարող է դիմել ԵՏՄ դատարան և վեճ բարձրացնել այդ հարցով, միակողմանի ձևով հայկական ավտոմեքենաների նկատմամբ սահմանափակումը խաթարում է ԵՏՄ-ում ապրանքների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի փիլիսոփայությունը։ Մենք չենք անդամակցել ԵՏՄ-ին, որ մեր մեքենաները սահմանափակումներ ունենան։ Այստեղ շատ կարևոր է, որ մեր պաշտոնյաները մեր շահը հասկանան և գնահատե ու պաշտպանեն ամբողջ ծավալով»,-նշեց նա։

















































