Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը. Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով փետրվարի 3-ին ԱԺ-ում «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի այն հայտարարությանը, թե չի կարող պնդել՝ բոլոր քաղաքացիները, բայց ՀՀ քաղաքացիներն իրենց առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջը դնում են:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մակունցի «կոլխոզսովխոզային» Հայաստանը
Փետրվարի 3-ին ԱԺ-ում «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը կրկին աչքի ընկավ ոչ միայն իրեն բնորոշ անհոդաբաշխ և տկարամիտ մտքերով, այլև իր ղեկավարից վարակված՝ ժողովրդի անունից բաներ խոսելու ախտով...
«Չեմ կարող պնդել՝ բոլոր քաղաքացիները, բայց ՀՀ քաղաքացիները մեր առջև ՍԴ ճգնաժամը լուծելու պահանջը դնում են",-հայտարարել է տիկին Մակունցը...
Նախ, լավ կլիներ տիկինը բացատրեր, թե ՀՀ քաղաքացիները ինչո՞վ են տարբերվում բոլոր քաղաքացիներից...
Հետաքրքիր է, թե ո՞ր ճգնաժամի մասին է խոսում քայլիստկա Լիլիթը... Այն, որ հենց իրենք՝ քայլիստներն էլ սանձազերծել և հիմա, ոչ միայն շինծու խնդիրներ են ստեղծում երկրի ներսում, այլև միջազգային կազմակերպություններին են հրահրում հակահայկական հայտարություններով հանդես գալ...
Կամ ո՞վ է իրեն թույլ տվել խոսել բոլոր քաղաքացիների անունից... Ես ինքս Հայաստանի քաղաքացի եմ և չեմ ցանկանում, որ նա կամ իր կուսակից ընկերները իմ անունից բաներ խոսեն... Ի դեպ, ինձ նման հազարավոր ՀՀ քաղաքացիների գիտեմ, ովքեր ևս չեն ցանկանում, որ Լիլիթ Մակունցը իրենց անունից դեմագոգիա և կեղծիքներ տարածի...
Տիկին Մակունցի մոտ լրիվ «կոլխոզսովխոզային» վիճակ է... Խորհրդային առաջնորդներն էլ իրենց զոռբայությունն առաջ էին տանում իբրև թե «բանվոր-գյուղացիների» շահերը բարձրաձայնելով՝ թքած ունենալով մյուսների կարծիքի վրա...
Տեսնես ինչո՞ւ, երբ Փաշինյանն ու նրա չտես թիմը եկան իշխանության, վերջիններս ժողովրդին ոչ միայն չհարցրին, այլև գաղտնի էին պահում, որ կրկնապատկել են իրենց և բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձները, միլիոնավոր պարգևավճարներ են ստանում և այլն...
Հ.Գ. Տիկին Մակունցին և նրա թիմակիցներին խորհուրդ կտամ այսուհետ սեփական ապօրինություններն իրականացնելուց չթաքնվել ժողովրդի թիկունքում.. Ամո՛թ է...»,- գրել է նա:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...