Զենքին նմանվող առարկայով ու դանակով դիմակավորված հարձակում Երևանի «Հայփոստ»-ի գրասենյակներից մեկում
Փետրվարի 3-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում դիմակավորված 2 անձ՝ մեկը դանակով, մեկը՝ զենքին նմանվող առարկայով զինված, մտել են Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ 0065 բաժանմունք և դանակի ու զենքի սպառնալիքի տակ աշխատակցի մոտից հափշտակել գումար, ապա դիմել փախուստի:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագի Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Մամիկոնյանի և քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մուրադյանի գլխավորությամբ:
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական խմբի քննիչները՝ բաժնի պետ Գարեգին Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատում են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:
Թե ինչքան գումար են հափշտակել՝ այս պահին ճշտվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...