Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

2019 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ես Սահմանադրական դատարանում որևէ կարգավիճակում չեմ եղել. Արամ Օրբելյան

2019 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ես Սահմանադրական դատարանում որևէ կարգավիճակում չեմ եղել: 168.am-ի հետ զրույցում Արամ Օրբելյանը պնդեց, որ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժում հայտնված տեղեկությունն իրականությանը չի համապատսախնում։

«2019 թվականի մայիս-օգոստոս ամիսներին ես Սահմանադրական դատարանում որևէ կարգավիճակում չեմ եղել։ Առաջին անգամ ռեպորտաժից եմ իմացել, որ նման գործ կա, չեմ հարցաքննվել, ինձ որևէ հարցում չի արվել, ինձանից որևէ բան չի պարզաբանվել։ Նոր եմ դիմել, որպեսզի ստանամ փաստաթղթերի պատճենները,որպեսզի հասկանամ՝ կա՞ նման բան, թե՞ ուղղակի Հանրայինը որևէ բանի վրա հղում է անում»,- ասաց Արամ Օրբելյանը։


Փաստաբանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանի գործը Սահմանադրական դատարանում եղած ժամանակ, ՍԴ-ում, այն էլ մի քանի անգամ, չի եղել, եղել է դրանից առաջ, բայց ոչ՝ որպես Ռոբերտ Քոչարյանի պաշտպան։ Իր ՍԴ գնալն էլ չի թաքցրել և գաղտնի չի այցելել, գնացել է հիմնական մուտքով, ներկայացրել է անձը հաստատող փաստաթուղթ՝ առնվազն այն ծավալով, ինչ ներկայացնում է այլ գերատեսչություն գնալիս։

Հարցին՝ Լիլիթ Մակունցը Ռոբերտ Քոչարյանի օրինակը բերելով՝ արդյո՞ք չի հաստատում այն պնդումները, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քաղաքական բնույթ է կրում, Արամ Օրբելյանը պատասխանեց, որ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում իրենք ականատես են լինում ապացուցողական գլուխգործոցների։

«Տիկին Մակունցը հղում է անում Հ1-ի հաղորդմանը, որտեղ էլ հղում են արել ԱԱԾ-ի նախապատրաստած նյութերում ինչ-որ տեղեկությունների, այսինքն՝ մոտավորապես երրորդ ձեռք տեղեկատվությունը հավաստիանում է։ Ես կստանամ նյութերը, հուսով եմ՝ ինձ կտրամադրեն, քանի որ օրենքով նախատեսված է, որպեսզի տրամադրվի, որից հետո կկարողանամ ավելի հստակ ասել։ Մանկական խաղ կա՝ կոչվում է «փչացած հեռախոս», որի ժամանակ տեղեկատվությունը մեկը մյուսին փոխանցելով՝ գնում են, այսինքն՝ մենք տեսնում ենք մի ցիկլ, որտեղ ապացուցողական որևէ գործընթաց չկա։

Չեմ ուզում որևէ գնահատական տալ պարոն Թովմասյանի գործունեության հետ կապված, ես ունեմ իմ կարծիքը, բայց հիմա ինչ կարծիք էլ ասեմ, շահարկելու են Հրայր Թովմասյանի հետ քավոր-սանիկական կապը և Ռոբերտ Քոչարյանի պաշտպան լինելու հանգամանքը, այդ պատճառով էլ գնահատական չեմ տա»,- եզրափակեց Արամ Օրբելյանը։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ասաց, որ ՍԴ նախագահի պարտականությունները կատարողը հնչեցնում է քաղաքական տեքստեր՝ լինելով ՍԴ նախագահ. «Խոսում է խրամատներից, ինչն արդեն քաղաքական տեքստ է, և որպես ենթադրյալ թշնամիներ՝ ներկայացվում ենք մենք: Վերջերս Հանրային հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժում մենք ականատես եղանք, որ պաշտոնական հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվություն էր տրամադրել առ այն, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան:

Հաջորդը՝ Հրայր Թովմասյանը ներկայանում է՝ որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ: Նման ներկայացումը նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունն ուզուրպացնելու համար, սա վկայությունն է այն բանի, որ ի հակառակ իշխանությունների ջանքերի՝ տեղի է ունեցել հակառակը հենց դատարանի կողմից»։