«Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կրած կորուստներն ու տառապանքները». Պոլսո Հայոց պատրիարք Մաշալյան
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել թուրքական «Հուրրիյեթ» պարբերականին: Հարցազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության թեմային:
Մաշալյանը, մասնավորապես, նշել է, որ Թուրքիայում երկար ժամանակ ցեղասպանության թեման տաբու է եղել, ընկալվել է որպես թշնամանք, մինչև այն պահը, երբ 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ցավակցական նամակ» հղեց:
«Առաջին անգամ մենք մեր եկեղեցիներում հիշատակեցինք մեր հանգուցյալներին, աղոթք բարձրացրինք նրանց համար: Սա շատ դրական զարգացում էր: Մենք ստիպված չենք ամեն կատարվող դեպքին քաղաքական տեսանկյունից նայել: Ամեն ինչ ունի նաև մարդկային կողմ: Մարդուն կորցնելուց հետո չես կարող հետ բերել, բայց ցանկանում ես գոնե սուգ պահել: Մարդիկ պետք է հարգեն մյուս մարդկանց տառապանքները, քանի որ ցավը կիսելով է նվազում, իսկ ուրախությունը` կիսելով ավելանում»,-ասել է պատրիարքը:
Պատրիարքի ակնկալիքների մասին լրագրողի հարցին ի պատասխան Մաշալյանն ասել է. «Մեր ակնկալիքն այն է, որ մարդիկ հասկանան հայ ժողովրդի կրած կորուստներն ու տառապանքները: Մենք գիտենք այդ մասին, որովհետև ապրել ենք դա, սակայն այս երկրում այդ մասին շատ բան չգիտեն:
Շատ մեծ դաս է Սիրիայում իրականացածը, երբ համերաշխ ապրող ժողովուրդը հանկարծ սկսեց իրար դեմ դուրս գալ: Այդպիսի մի բան էլ Առաջին համաշխարհայինի տարիներին աշխարհի բոլոր ժողովուրդներն ապրեցին: Դրվեց ազգայնականության հիմքը, բոլորը ցանկացան իրենց ազգային պետությունն ունենալ: Եթե ստեղծում եք ազգային պետություն մի վայրում, որտեղ բոլորը միասին են ապրել, մյուս ազգերի հետ ի՞նչ եք անելու»:
Մաշալյանը նշել է նաև, որ շատ կարևոր է բացահայտել ցեղասպանության իրական պատճառները, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովագրել ապագան:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...