Վազգեն Սարգսյանը պաշտոնապես հայտարարել էր, որ ծանրության մեծ մասն ընկած էր Մանվելի վրա. փաստաբան
ԵԿՄ նախկին նախագահ, զենք զինամթերք պահելու եւ յուրացումների մեջ մեղադրվող Մանվել Գրիգորյանը այս երկու տարվա ընթացքում դարձել է անդամալույծ: Այս մասին այսօր`փետրվարի 3-ին, կայացած մամուլի ասուլիսին ասաց նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:
«Խնդիրը կայանում է նրանում, որ այս երկու տարվա ընթացքում անձը դարձավ անդամալույծ եւ Հայաստանի բժշկությունն անզոր է գոնե կանխելու հիվանդությունների վատթարացումը, իսկ դա արդեն հանրահայտ փաստ է դարձել, ոչ մեկ էլ դա արդեն չի վիճարկում»,- ասաց նա:
Փաստաբանը հերքեց այն տեղեկատվությունը, որ Մանվել Գրիգորյանը կարճ ժամանակահատվածով տուն է գնացել ու հետ վերադարձել:
Փաստաբանի կարծիքով`ներկայումս Մանվել Գրգորյանին դանդաղ սպանում են, ինչն անթույլատրելի է:
«Եթե ապացուցվի այդ արարքը, որ Գրիգորյանը կատարել է, առաջին քար գցողը ես կլինեմ, բայց նաեւ պետք է գնահատել անձը, իր կատարած արարքը: Իզուր չէր, որ Վազգեն Սարգսյանը, ով ժլատ էր իր գովեստների մեջ, պաշտոնապես հայտարարեց, ասեց`ծանրության մեծ մասն ընկած է եղել Մանվելի վրա եւ նման պայմաններում անձին դանդաղ սպանել, դա անթույլատրելի է: Թող ապացուցվի իր մեղքը եւ եթե դատարանը գտնի`մեղավոր է, թող գնա երկարաժամկետ դատապարտվի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ դատարանը հունվարի 15-ին փոխել էր նախկին պատգամավոր եւ «Երկրապահ» կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրան ազատելով կալանքից չբացակայելու ստորագրությամբ։ Մանվել Գրիգորյանի ազատման միջնորդության նախաձեռնողը դատախազությունն էր՝ նախկին պատգամավորի առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ կապված։ Մանվել Գրիգորյանը մինչ այդ տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ։ Նրա վիճակը գնահատվում է չափազանց ծանր:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:


















































Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բլոկ-մոդուլային ենթակայան է կառուցվում
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ՄԻՊ-ը հայտարարում է «Առողջության պահպանման իրավունք» խորագրով մրցույթ
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Սիսիանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են 12-ամյա տղային նվաստացրած պատանիներին
Ուկրաինայի հակակոռուպցիոն գերատեսչությունները հայտարարել են կազմակերպված խմբի բացահայտման մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի Ժողովրդավարական Ժողովրդա...