Գիտնականները պարզել են, թե որ եղանակին է բարդ քնելը
Գիշերային ժամերին օդի ջեմաստիճանի բարձրացումը բացասաբար է ազդում քնի որակի վրա՝ կրճատելով այն։ Այս մասին գրում է Eurekalert!-ը, վկայակոչելով Սան Դիոգոյի Քալիֆորնիական համալսարանը, փոխանցում է ՌԳ-ն։
Հետազոտությանը, ոը ինը տարի է տեւել, մասնակցել են 765 հազար ամերիկացիներ։ Գիտնականները անքուն գիշերների մասին մարդկանց տվյալները համեմատել են օդի ջերմաստիճանի տվյալների հետ։
Հետազոտող Նիկ Օբրադովիչի խոսքով, գիշերային ժամերին նորմայից օդի ջերմաստիճանի թեկուզ մեկ աստիճանով շեղումը հանգեցնում է նրան, որ ամսական յուրաքանչյուր 100 մարդուն բաժին է ընկնում երեք անքուն գիշեր։
Եթե պատկերացնենք, որ ջերմաստիճանի տատանումներ դիտարկվելու են մեկ ամսվա ընթացքում ամեն օր, ապա կարելի է խոսել արդեն ինը միլիոն մարդու անքուն գիշերների մասին։ Գիտնականների գնահատականով, եթե այսպես շարունակվի՝ ապա մինչեւ 2050 տագնապալի ցուցանիշները կարող են կրկնապատկվել
Ընդ որում տարիքին զուգահեռ՝ քնի կախումը օդի ջերմաստիճանից ուժեղանում է։ Եվ այսպես 65 տարեկան ու դրանից մեծ մարդիկ կրկնակի շատ են տառապում քնի խնդիրներից , քան երիտասարդները։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից